Նիկոլյա Բատյում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլյա Բատյում
Nicolas Batum

Բատյումը 2012-ին
Դիրքը Թեթև հարձակվող
Համար № 33
Ի ծնե տրված անունը Նիկոլյա Բատյում
Nicolas Batum
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 14, 1988 (35 տարեկան)
Ծննդավայր Ֆրանսիա Լիզյե, Ֆրանսիա
Ազգություն Ֆրանսիա Ֆրանսիացի
Հասակ 2,03 մ
Քաշ 91 կգ
Դրաֆթի տարի 2008 / ռաունդ` 1 / ընտր.` 25-րդ
Դրաֆթ ակումբ Հյուստոն Ռոքեթս
Կարիերայի պատմություն
ՖրանսիաԼե Ման (2006–2008)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՊորտլենդ Թրեյլ Բլեյզերս (2008–2015)
ՖրանսիաՆանսի (2011)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՇառլոթ Հորնեթս (2015-2020)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԼոս Անջելես Կլիպերս (2020-այժմ)
Մրցանակներ

  • ՖԻԲԱ Եվրոպայի Մ-18 առաջնության MVP (2006)
  • 2× Ֆրանսիայի լիգայի ծագող աստղ (2007, 2008)

Նիկոլյա Բատյում (ֆր.՝ Nicolas Batum, դեկտեմբերի 14, 1988(1988-12-14), Լիզիե), ֆրանսիացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, թեթև հարձակվող։ Հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Կլիպերս» ակումբում։ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից խաղում է «Լոս Անջելես Քլիփերս» թիմում[1]։ 2021 թվականի օգոստոսին երկարացրել է այդ թիմի հետ կնքած պայմանագիրը[2]։ Ֆրանսիայի բասկետբոլի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Տոկիոյի 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերին և նվաճել արծաթե մեդալ[3]։ Ընդ որում՝ ԱՄՆ-ի թիմի դեմ անցկացված եզրափակիչ մրցամարտում նրա տպավորիչ խաղը համարվել է Տոկիոյի ամառային օլիմպիադայի ամենահիշարժան պահերից մեկը[4][5]։ Նիկոլյա Բատյումը Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում դարձել է նաև աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի բրոնզե մեդալակիր (2014, 2019 թթ.), Եվրոպայի առաջնության ոսկե (2013 թ.), արծաթե (2011 թ.), բրոնզե (2015 թ.) մրցանակակիր։

Պարգևատրվել է «Վաստակի համար» Ֆրանսիայի ազգային շքանշանով[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. webbref |url=https://www.nba.com/clippers/news/la-clippers-sign-batum |titel=LA Clippers Sign Batum |utgivare=nba.com |datum=1 december 2020 |hämtdatum=11 januari 2022
  2. «LA Clippers Re-Sign Nicolas Batum». NBA.com. 2021 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
  3. «Golden, again: US beats France 87-82 for Tokyo title» (անգլերեն). apnews.com. Վերցված է 9 sierpnia 2021-ին.
  4. «Five unforgettable Olympic basketball moments». FIBA. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.
  5. «JEUX OLYMPIQUES - AGBEGNENOU, BARSHIM - TAMBERI, LE CONTRE DE BATUM, BILES : NOS COUPS DE COEUR DES JO DE TOKYO». Eurosport. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.
  6. Légifrance |base=JORF |numéro=PRER2126650D |texte=Décret du 8 septembre 2021 portant promotion et nomination

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլյա Բատյում» հոդվածին։