Նիկոլայ Տագանցև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Տագանցև
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 19 (մարտի 3), 1843
ԾննդավայրՊենզա, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 22, 1923(1923-03-22) (80 տարեկան)
Մահվան վայրՊետրոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտությունփաստաբան, իրավաբան և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի համալսարան
Զբաղեցրած պաշտոններՌուսական կայսրության Պետական ​​խորհրդի անդամ
 Tagantsev Nikolay Stepanovich Վիքիպահեստում

Նիկոլայ Ստեպանովիչ Տագանցև (ռուս.՝ Николай Степанович Таганцев, փետրվարի 19 (մարտի 3), 1843, Պենզա, Ռուսական կայսրություն - մարտի 22, 1923(1923-03-22), Պետրոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս իրավաբան, քրեաբան, քրեական իրավունքի գիտության դասական ուղղության ներկայացուցիչ։

Դասավանդել է Պետերբուրգի համալսարանում (1867-18821881 թվականից ծառայել է արդարադատության նախարարությունում, 1906 թվականից եղել պետական խորհրդի անդամ։ Ղեկավարել է Պետերբուրգի իրավաբանական ընկերության քրեական բաժանմունքը։ 1915-1917 թվականներին՝ քրեագետների ռուսական խմբի պատվավոր նախագահ։ Տագանցևն ունեցել է լիբերալ հայացքներ․ «193-ի դատավարությանը» (1877-1878 թթ.) մասնակցել է որպես պաշտպան, արտահայտվել մահապատժի դեմ, ուշադրություն դարձրել մանկական հանցագործության դեմ պայքարին։ Տագանցևը նախաձեռնել և մասնակցել է 1903 թվականի քրեական օրենսգրքի կազմմանը։ Մասնակցել է քրեական-դատավարական օրենսդրության վերանայման, ֆաբրիկային օրենսդրության և այլ օրենսդրական ակտերի մշակմանը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Տագանցև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 539