1877 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1894 թվականից եղել է ռազմաբժշկական ակադեմիայի վիրաբուժական կլինիկայի պրոֆեսոր (1910-1912 թվականներին՝ նույն ակադեմիայի պետ)։ Ռուսաստանում առաջինն է կիրառել լուսաբուժությունը, զբաղվել է այդ մեթոդի գիտական մշակմամբ։ Ուսումնասիրել է ներզատիչ գեղձերի ախտաբանությունը։ Նկարագրել է հոդերի հիվանդության նոր ձև՝ թիրեոտոքսիկ բազմահոդաբորբը։ 1885 թվականից Ռուսաստանում հրատարակել է «Խիրուրգիչեսկի վեստնիկ» ամսագիրը։ Պետերբուրգում կազմակերպել է շտապ բժշկական օգնության առաջին կայանը, փորձաքննության բյուրո բանվորների համար։ Աշխատել է նաև Կարմիր խաչի կազմակերպություններում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 361)։