Նիկոլայ Պոլետաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Պոլետաև
Դիմանկար
Ծնվել էապրիլի 15 (27), 1872[1]
ԾննդավայրԿոժուխովո, Galichsky Uyezd, Կոստրոմայի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 23, 1930(1930-10-23)[1] (58 տարեկան)
Մահվան վայրՏուապսե, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՏուապսե
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՌուսական կայսրության պետական դումայի անդամ
ԿուսակցությունՌուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն և ԽՄԿԿ
Ստորագրություն
Изображение автографа
 Nikolai G. Poletaev Վիքիպահեստում

Նիկոլայ Գուրևիչ Պոլետաև (ռուս.՝ Николай Гурьевич Полетаев, ապրիլի 15 (27), 1872[1], Կոժուխովո, Galichsky Uyezd, Կոստրոմայի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 23, 1930(1930-10-23)[1], Տուապսե, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս բոլշևիկ հեղափոխական, Կոմունիստական կուսակցության անդամ (1904

Ծնվել է գյուղացու ընտանիքում։ 1891 թվականից աշխատել է Պետերբուրգի Պուտիլովյան գործարանում, եղել է Բրուսնևի խմբի, 1895 թվականին՝ «Պայքարի միության» անդամ։ Բազմիցս ձերբակալվել և աքսորվել է։ 1898 թվականին տարագրվել է Գերմանիա, 1901 թվականից աշխատել է Ուկրաինայում, 1904 թվականից՝ Պետերբուրգում։ 1905-1907 թվականների հեղափոխության ժամանակ եղել է Պետերբուրգի խորհուրդի գործադիր կոմիտեի անդամ։ 1907-1912 թվականներին եղել է 3-րդ Պետական դումայի դեպուտատ, ղեկավարել է սոցիալ-դեմոկրատական ֆրակցիայի բոլշևիկյան թևը։ Լինելով ՌՍԴԲԿ 5-րդ կոնֆերանսի (1908) պատվիրակ, մասնակցել է արտասահմանում Վլադիմիր Լենինի կողմից հրավիրված մի շարք կուսակցական խորհրդակցությունների։ Բոլշևիկների կողմից ընտրվել է 2-րդ Ինտերնացիոնալի 8-րդ կոնգրեսի (Կոպենհագեն, 1910) պատվիրակ։ Մասնակցել է «Զվեզդա» («Звезда») և «Պրավդա» թերթերի հրատարակմանը։ Եղել է ՌՍԴԲԿ Պետերբուրգի կոմիտեի անդամ։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո դարձել է «Պրավդա»-ի տպարանի վարիչը։ 1918-1921 թվականներին հրատարակչական և տնտաշխատանքներ է կատարել Մոսկվայում, 1921 թվականից Տուապսեում՝ արտաքին առևտրի կազմակերպություններում։ Եղել է նաև Կուսակցության 14-րդ համագումարի պատգամավոր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Полетаев Николай Гурьевич (ռուս.) / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 352