Նիկոլայ Շչորս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Շչորս
ռուս.՝ Николай Щорс
Դիմանկար
Ծնվել էմայիսի 25 (հունիսի 6), 1895
ԾննդավայրՇչորս, Վելիկոշչիմելսկայա վոլոստ, Գորոդնյանսկի շրջան, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 30, 1919(1919-08-30)[1] (24 տարեկան)
Մահվան վայրՇչորսովկա, Q17095586?, Կորոստենի շրջան, Կորոստենսկի շրջան, Վոլինիայի նահանգ, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն
ԳերեզմանSamara municipal cemetery
Քաղաքացիություն Խորհրդային Ռուսաստան
ԿրթությունNational Military Medical Clinical Center "Main Military Clinical Hospital"?
Մասնագիտությունռազմական գործիչ
ԱմուսինFruma Rostova-Shchors?
ԿուսակցությունԽՄԿԿ
Ստորագրություն
Изображение автографа
 Nikolay Shchors Վիքիպահեստում

Նիկոլայ Ալեքսանդրովիչ Շչորս (ուկրաիներեն՝ Микола Олександрович Щорс, մայիսի 25 (հունիսի 6), 1895, Շչորս, Վելիկոշչիմելսկայա վոլոստ, Գորոդնյանսկի շրջան, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 30, 1919(1919-08-30)[1], Շչորսովկա, Q17095586?, Կորոստենի շրջան, Կորոստենսկի շրջան, Վոլինիայի նահանգ, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն), 1918-1920 թվականների Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակից, ԽՄԿԿ անդամ (1918)։

1914 թվականին Կիևում ավարտել է ռազմական բուժակների դպրոցը, 1916 թվականին՝ ռազմական ուսումնարանի դասընթացներ անցել Պոլտավայում։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին (1914-1918Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, 1918 թվականին իր ծննդավայրում՝ Սնովսկում (Չեռնիգովի մարզ) կազմակերպել է պարտիզանական ջոկատ, 1918 թվականի սեպտեմբերին՝ առանձին պարտիզանական ջոկատներից՝ Բոգունի անվան 1-ին Ուկրաինական խորհրդային գունդը, որը նրա հրամանատարությամբ կռվել է Նացիստական Գերմանիայի զինված ուժերի և հետմանականների դեմ։ 1918 թվականի նոյեմբերի 1-ին եղել է Ուկրաինական խորհրդային դիվիզիայի 2-րդ բրիգադի (որը Ուկրաինական դիրեկտորիայի զորքերից ազատագրեց Կիևը, Չեռնիգովը, Ֆաստովը) հրամանատարը։ 1919 թվականի փետրվարին նշանակվել է Կիևի պարետ։ 1919 թվականի օգոստոսի 1-ին Ուկրաինական խորհրդային դիվիզիան, այնուհետև 44-րդ՝ հրաձգային դիվիզիան՝ Շչորսի հրամանատարությամբ կռվել են պետլյուրականների և լեհական զորքերի դեմ։

Սպանվել է մարտում, օգոստոսի 30-ին։ Շչորսը տաղանդավոր զորավար էր, աչքի էր ընկնում անձնական խիզախությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Щорс Николай Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 552
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Շչորս» հոդվածին։