Նիկոլայ Շելգունով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Շելգունով
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 4, 1824(1824-12-04)[1]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էապրիլի 24 (մայիսի 6), 1891[3][4][1] (66 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2]
ԳերեզմանԼիտերատորսկիե մոստկի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական ​​անտառտնտեսության համալսարան
Մասնագիտությունլրագրող, գրական քննադատ, փիլիսոփա և հրապարակախոս
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի պետական ​​անտառտնտեսության համալսարան
ԱմուսինԼյուդմիլա Շելգունովա[3]
ԵրեխաներMikhail Shelgunov?[5]
 Nikolay Shelgunov Վիքիպահեստում

Նիկոլայ Վասիլևիչ Շելգունով (ռուս.՝ Никола́й Васи́льевич Шелгуно́в, դեկտեմբերի 4, 1824(1824-12-04)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2] - ապրիլի 24 (մայիսի 6), 1891[3][4][1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2]), ռուս հրապարակախոս և գրականագետ, գիտնական-անտառագետ, 1850-1860-ականների դեմոկրատական շարժման մասնակից։

Շելգունովի քաղաքական աշխարհայացքը ձևավորվել է Ա․ Գերցենի, Ն․ Օգարյովի, Ն․ Չեռնիշեսկու գաղափարական ազդեցությամբ։ Աշխատակցել է «Սովրեմեննիկ», «Ռուսսկոյե սլովո», «Վեկ», «Դելո» (որի խմբագիրն էր 1881-1982 թվականներին) ամսագրերին։ 1860-ական թվականներին հեղափոխական շարժման մասնակից էր, մի շարք թռուցիկների (ուղղված երիտասարդությանը, զինվորներին) հեղինակ։ «Աշխատավոր պրոլետարիատը Անգլիայում և Ֆրանսիայում» («Սովրեմեննիկ», 1861 թվական, JNJ 3-11) հոդվածում շարադրել է Ֆրիդրիխ Էնգելսի «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում» աշխատությունը։ Հեղափոխական գործունեության համար քանիցս ձերբակալվել է և աքսորվել։ 1886-1891 թվականներին «Ռուսսկայա միսլ» («Русская мысль») ամսագրում հրապարակել է «Ռուսական կյանքի ուրվագծեր» հոդվածաշարը։ Պատմության, տնտեսական կյանքի հասարակական հարաբերությունների մասին բազմաթիվ հոդվածներում հանդես է եկել հանուն «գյուղացիական հեղափոխության», որը, նրա կարծիքով, Ռուսաստանը կհասցներ սոցիալիզմի՝ շրջանցելով կապիտալիզմը։ Կյանքի վերջին տարիներին մարքսիզմի ազդեցությամբ մոտեցել է հեղափոխության մեջ բանվոր դասակարգի ղեկավար դերի գաղափարին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Շելգունով» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Շելգունով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 476