Նիկոլայ Հովհաննիսյան (բժիշկ-ճառագայթաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նիկոլայ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Նիկոլայ Մեսրոպի Հովհաննիսյան
Ծնվել էդեկտեմբերի 1, 1934(1934-12-01)[1] (89 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունբժշկական ճառագայթաբանություն
Հաստատություն(ներ)Սրտաբանության ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր և բժշկական գիտությունների դոկտոր
Պարգևներ

Նիկոլայ Մեսրոպի Հովհաննիսյան (դեկտեմբերի 1, 1934(1934-12-01)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ-ճառագայթաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1972

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1964-1967 թթ. եղել է Լ․ Հովհաննիսյանի անվան սրտաբանության ինստիտուտի գիտական քարտուղար, տնօրենի տեղակալ բուժական (1967-1972), գիտական աշխատանքների (1972-1986) գծով, 1986 թվականից՝ բժշկական ճառագայթաբանության գիտահետազոտական ինստիտուտի (1995 թվականից` Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն) տնօրեն։

1986 թվականից ՀՀ ռենտգենաբանների և ճառագայթաբանների գիտական ընկերության ճառագայթաբանների բաժանմունքի նախագահն է։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են բժշկական ճառագայթաբանության, ռադիոակտիվ իզոտոպների միջոցով սրտանոթային հիվանդությունների ախտորոշման հարցերին։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ պետական մրցանակ (1988)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռադիոակտիվ իզոտոպները բժշկության մեջ, Ե․, 1975
  • Радиоизотопные методы исследования в кардиологии, Е․, 1984
  • Общая и регионарная гемодинамика при артериальной гипертонии, Е․, 1985

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։