Նիկոլայ Կրիմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրիմով Նիկոլայ Պետրովիչ (1884—1958), ռուս խորհրդային նկարիչ։ ՌՍՖՍՀ ժողողովրդական նկարիչ (1956)։ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1949)։ Մասնակցել է «Գոլուբայա ռոզա»-ի ցուցահանդեսին (1907), եղել «Ռուս նկարիչների միության» անդամ (1910-ից)։ 1900—10-ական թթ. ստեղծել է պրիմիտիվ ոճավորումով, վառ գուներանգով դեկորատիվ-ընդհանրացված կոմպոզիցիաներ («Ամպրոպ», 1908, Տրետյակովյան պատկերասրահ, «Լողացող կանայք» նկարաշար, 1910-ական թթ. կես)։ 1920-ական թթ. պատկերել է բնության կայուն վիճակներ, հասել կերպարային կառույցի հուզական ամբողջականության («Գետակ», 1926, «Առավոտը Կենտրոնական զբոսայգում...», 1937, երկուսն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահում)։ Կրիմովի բեմանկարչական աշխատանքներից են՝ Ա. Ն. Օստրովսկու «Ջերմ սիրտ» (1926), «Տաղանդներ և երկրպագուներ» (1933) պիեսների ձևավորումները (երկուսն էլ՝ ՄԳԱԹ-ում)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png