Նիկոլայ Կրասիլնիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նիկոլայ Ալեքսանդրի Կրասիլնիկով (դեկտեմբերի 6, 1896-հուլիսի 11, 1973), խորհրդային մանրէաբան։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1946), ՌԽՖՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (19571926 թվականին ավարտել է Լենինգրադի բժշկական ինստիտուտը, 1929 թվականից աշխատել ԽՍՀՄ ԳԱ մանրէակենսաբանության ինստիտուտում։ 1953 թվականից՝ Մոսկվայի համալսարանի հողերի կենսաբանության ամբիոնի վարիչ։ Ուսումնասիրել է միկրոօրգանիզմների, հատկապես ճառագայթասնկերի և բակտերիաների կենսաբանությունը։ Մշակել է վերջիններիս դասակարգման և կարգաբանության նոր սկզբունք, առանձնացրել ճառագայթասնկերի դասը։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1951

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png