Նիկոլայ Կիժներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Կիժներ

Նիկոլայ Մատվեևիչ Կիժներ (27.11 (9.12).1867, Մոսկվա - 28.11.1935, նույն տեղում), ԽՍՀՄ քիմիկոս-օրգանիկ։ ԽՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ (1934, թղթակից-անդամ՝ 1929)։ Կիժները բենզոլից ստացել Է հեքսահիդրոբենզոլ, 1895-ին առաջինն Է տվել պոլիմեթիլենային շարքի ամինների և հիդրազինների մանրամասն բնութագիրը, նկարագրել տեղակալված հիդրազոների ստացման եղանակը, 1911-ին հայտնագործել հիդրազոնների կատալիտիկ տարրալուծման ռեակցիան, 1912-ին՝ ցիկլոպրոպանի շարքի ածխաջրածինների և, մասնավորապես, կարանի սինթեզի եղանակ (Կիժների ռեակցիա)։ Կիժները մշակել Է նաև անիլինային ներկանյութերի ստացման նոր եղանակներ։

Տես նաև[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png