Նիկոլայ Զիբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Զիբեր
Николай Зибер
Ծնվել էմարտի 10 (22), 1844[1]
Սուդակ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էապրիլի 28 (մայիսի 10), 1888[1] (44 տարեկան)
Յալթա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[2]
ԳերեզմանPolikur cemetery
ՔաղաքացիությունՇվեյցարիա
Մասնագիտությունտնտեսագետ
Հաստատություն(ներ)Սուրբ Վլադիմիրի անվան կայսերական համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
Ալմա մատերԿիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի իրավաբանության ֆակուլտետ
Ամուսին(ներ)Նադեժդա Զիբեր-Շումովա[3]

Նիկոլայ Իվանովիչ Զիբեր (ռուս.՝ Николай Иванович Зибер, մարտի 10 (22), 1844[1], Սուդակ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - ապրիլի 28 (մայիսի 10), 1888[1], Յալթա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[2]), ռուս տնտեսագետ, Մարքսի տնտեսական ուսմունքի առաջին պաշտպաններից ու պրոպագանդողներից։ Քաղաքատնտեսության մագիստրոս (1871 թվական), Կիևի համալսարանի պրոֆեսոր (1873 — 1875 թվականներին)։ 1875 թվականին մեկնել է արտասահման և Լոնդոնում հանդիպել Մարքսի ու Էնգելոի հետ (1881 թվականին)։ Քննադատել է նարոդնիկական տեսությունը, պաշտպանել մարքսիզմը Յու․ Գ․ Ժուկովսկու, Բ․ Ն․ Չիչերինի հարձակումներից։ Սակայն Զիբերը չհասկացավ մարքսիզմի էությունը, պրոլետարիատի համաշխարհային պատմական դերը, պրոլետարական հեղափոխության անխուսափելիությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 688