Նիկոլայ Դուբինին
Նիկոլայ Դուբինին | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 22 1906 (հունվարի 4 1907) Կրոնշտադտ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մարտի 26, 1998[2] (91 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | գենետիկ և տնօրեն |
Հաստատություն(ներ) | Վորոնեժի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | գենետիկա |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լեոպոլդինա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Լեհական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[3] |
Գիտական ղեկավար | Նիկոլայ Կոլցով և Aleksandr Sergeevich Serebrovskiĭ? |
Եղել է գիտական ղեկավար | Aleksey Akifyev? |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Նիկոլայ Պետրովիչ Դուբինին (ռուս.՝ Николай Петрович Дубинин, 22 դեկտեմբերի, 1906 (4 հունվարի, 1907), Կրոնշտադտ) - 26 մարտի, 1998, Մոսկվա), խորհրդային գենետիկ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1966 թվական)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1928 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1932 թվականից աշխատել է ԽՍՀՄԳԱ գիտահետազոտական ինստիտուտներում, 1969 թվականից Ընդհանուր գենետիկայի ինստիտուտի տնօրենն է։ Հիմնական գիտական աշխատությունները նվիրված են ընդհանուր և էվոլյուցիոն գենետիկայի պրոբլեմներին։ Դուբինինը (Ա․ Սերեբրովսկու հետ) բացահայտել է գենի տրոհելիության և կոմպլեմենտացիայի երևույթը, տվել քրոմոսոմևերի կառուցվածքի ու ֆունկցիայի ամբողջականության գաղափարը, պոպուլյացիաներում հայտնաբերել է մահացու և ենթամահացու մուտացիաների առկայությունը, մշակել է նաև ռադիացիոն ու Էվոլյուցիոն գենետիկայի մի շարք պրոբլեմներ, հետազոտություններ կատարել տիեզերական գենետիկայի բնագավառում։ Եղել է արտասահմանյան մի շարք ԳԱ, Մեծ Բրիտանիայի գենետիկների ընկերության անդամ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Дубинин Николай Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Encyklopedie dějin města Brna (չեխերեն) — 2004.
- ↑ CONOR.Sl
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 458)։ |
|
- Հունվարի 4 ծնունդներ
- 1907 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մարտի 26 մահեր
- 1998 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Լեոպոլդինայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով պարգևատրվածներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս գենետիկներ
- Խորհրդային գիտնականներ
- Կենսաբանական գիտությունների դոկտորներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոսներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Ռուսաստանի ԳԱ իսկական անդամներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին