Նիկոլայ Բիլիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Բիլիկ
Ծնվել էմայիսի 20, 1953(1953-05-20) (70 տարեկան)
ԾննդավայրՆովոսելիցայի շրջան, Չեռնովցիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունԼվովի արվեստների ազգային ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ և մանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Ուկրաինայի ժողովրդական նկարիչ և Ուկրաինայի վաստակավոր նկարիչ

Նիկոլայ Իլյայի Բիլիկ, Միկոլա Բիլիկ (ուկրաիներեն՝ Білик Микола Ілліч, մայիսի 20, 1953(1953-05-20), Նովոսելիցայի շրջան, Չեռնովցիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի քանդակագործ, Ուկրաինայի վաստակավոր նկարիչ, Կիևի Գ․ Բոյչուկի անվան դեկորատիվ կիրառարական արվեստի և դիզայնի պետական ինստիտուտի դոցենտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1953 թվականին Չերնովեցկի շրջանի Տապորիվկա գյուղում։ 1968-1972 թվականներին սովորել է Վիժնիցկի Կիրառարական արվեստի ուսումնարանում։ 1975-1980 թվականներին սովորել է Լվովի Դեկորատիվ կիրառարական արվեստի ինստիտուտում։ 1986 թվականից Ուկրաինայի նկարիչների ազգային միության անդամ է։ 1980 թվականից ապրում և աշխատում է Կիևում։

1981 թվականից ակտիվ մասնակցել է ավելի քան 50 հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Ուկրաինայում, Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում[1]։

Ստեղծագործություններ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989, Ճապոնիայում միջազգային խորհրդաժողովի ղեկավար, ստացել է առաջին մրցանակ։
  • 1991, «Լվով 91» միջազգային բիենալեի լաուրեատ։ Առաջին մրցանակ քանդակի ասպարեզում։
  • 1996, ստացել է «Ուկրաինայի վաստակավոր նկարիչ» պատվավոր կոչումը։
  • 1988 թվականից մասնակցել է Յամպիլ, Տերնոպոլ, Լուցկ, Բեյրութ քաղաքներում տեղի ունեցած քանդակագործական գիտաժողովների։
  • 1988 թվականից ստեղծել է մի շարք մոնումենտալ և դեկորատիվ քանդակներ։
    • 1983, «Թռիչք», Մ․ Տրուբլաինի թանգարանի ճակատի քանդակային կոմպոզիցիա (Օդեսայի շրջան)։
    • 1988, Տարաս Շևչենկոյի հուշարձանը Իվանովո Ֆրանկովսկում։
    • 1992, Հայրենական պատերազմի զոհերին նվիրված հուշարձան, գ․ Մակեևկա, Կիևի մարզ։
    • 1994, Կիև քաղաքի զինանշանը (բրոնզ)։
    • 1995, Տարաս Շևչենկոյի կիսանդրին Հավանա, Կուբա (բրոնզ)։
    • 1995 Օլգա իշխանուհու, Անդրեյ Պերվոզվաննու, Կիրիլի և Մեֆոդիի հուշարձանի վերականգնում (մարմար), Կիև։
    • 1996 - Գ․ Բոյչուկի հուշարձանը (բրոնզ), Կիև։
    • 1997, Յարոսլավ Իմաստունի հուշարձանը, Կիև։
    • 2001, Իշխան Բլադիմիրի հուշարձանը (բրոնզ), Վոլինսկի մարզ։
    • 2006, Չերնոբիլի հերոսների հուշարձանը, (քար, կոփածո պղինձ)։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992, Ռոման Շուլերի պատկերասրահ, Մյունխեն, Գերմանիա,
  • 1995, «Միկոլայի տուն» պատկերասրահ, Կիև,
  • 2000, «Տրիպտիխ» պատկերասրահ, Կիև,
  • 2001, «Կոլտա» պատկերասրահ, Կիև,
  • 2003, «Ուկրաինական տուն», Կիև,
  • 2003, «Ուկրաինական տուն», Չիկագո, ԱՄՆ,
  • 2004, Ուկրաինական ազգային թանգարան, Չիկագո, ԱՄՆ,
  • 2004, Ուկրաինայի դեսպանատուն ԱՄՆ, Վաշինգտոն, ԱՄՆ,
  • 2004, Ճարտարապետության և արվեստի թանգարան, Կիև,
  • 2006, «Տրիպտիխ» պատկերասրահ, Կիև։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նիկոլայ Բիլիկի մասին uniart.com կայքում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին.