Նիլս Հենրիկ Աբել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Աբել
Նիլս Հենրիկ Աբելը

Նիլս Հենրիկ Աբել (նորվ.՝ Niels Henrik Abel; օգոստոսի 5 1802, Ֆիննո - ապրիլի 6 1829, Ֆրոլանդ), նորվեգացի մաթեմատիկոս։ Ծնվել է օգոստոսի 5-ին, Ֆիննոյի կղզում, քահանայի ընտանիքում։ 1821-ին ընդունվել է Օսլոյի համալսարանը։ Դեռևս ուսանողական տարիներին (1824-26) ապացուցել է, որ չորրորդից բարձր աստիճանի հանրահաշվական հավասարումներն ընդհանուր դեպքում անլուծելի են արմատանշաններով, իսկ հավասարումների որոշ տարատեսակներ լուծելի են։ Վերջիններիս հետ կապված խմբերը կոչվում են Աբելյան խմբեր։

Աբելի աշխատանքները մեծ ազդեցություն գործեցին մաթեմատիկայի զարգացման վրա։ Նրանք հանգեցրին մաթեմատիկայի նոր ճյուղերի ստեղծմանը (Գալուայի տեսություն, հանրահաշվական ֆունկցիաների տեսություն), նպաստեցին կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսության համընդհանուր ճանաչմանը, խոր հետք թողեցին ֆունկցիաների միջարկման տեսության, ֆունկցիոնալ հավասարումների տեսության և թվերի տեսության մեջ։ Աբելը մահացել է ապրիլի 6-ին, թոքախտից։ 1908-ին Օսլոյում դրվել է Աբելի հուշարձանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png