Նիգերիայի աշխարհագրություն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիգերիայի աշխարհագրություն. Նիգերիան Արևմտյան Աֆրիկայի խոշորագույն ծովափնյա երկիրն է, սահմանակից է Բենինին, Նիգերին, Չադին և Կամերունին։ Ծովեզրը (Գվինեական ծոց) կազմում է 853 կմ։
Երկրի բարձրագույն կետը Չապպալ-Վադդի լեռնագագաթն է (2419 մ), որը գտնվում է Կամերունի սահմանի մոտ, Ադամավա բարձրավանդակում։
Նիգեր և Բենուե գետերը երկիրը բաժանում են երկու մասերի. հարավում է գտնվում Ափամերձ դաշտավայրը, հյուսիսում` սարավանդային շրջանները։ Նիգերիայի տարածքի հիմնական մասն է կազմում Ափամերձ դաշտավայրը, որը կուտակումային հարթավայր է և որի տնտեսական պոտենցիալի պատճառով այնտեղ է կենտրոնացած երկրի բնակչության զգալի մասը։