Ներքին Խնձորեսկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ներքին խնձորեսկից)
Գյուղ
Ներքին Խնձորեսկ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
Համայնք Գորիս համայնք[1]
Այլ անվանումներԽնձորեսկ Երկրորդ
Մակերես4.36 կմ²
ԲԾՄ1160 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն276[2] մարդ (2011)
Խտություն16 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՆերքին Խնձորեսկցի
Ժամային գոտիUTC+4
Ներքին Խնձորեսկ (Հայաստան)##
Ներքին Խնձորեսկ (Հայաստան)

Ներքին Խնձորեսկ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։

Գորիս քաղաքից հեռու է մոտ 13 կմ դեպի արևելք, Լորաձոր գետի ձախ ափին, ծովի մակարդակից մոտ 1160 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից կազմում է մոտ 100 կմ։

Գյուղը հիմնադրվել է 1985 թվականին։ Ներքին Խնձորեսկ է վերանվանվել 1991 թվականի մարտի 4-ին։ Մաս է կազմել Գորիսի շրջանի, 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ներքին Խնձորեսկի մշտական բնակչությունը կազմել է 276, առկա բնակչությունը՝ 189 մարդ[2]։ Գյուղը բնակեցված է եղել հայերով, բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1989 2001 2004 2011
Բնակիչ 100 184 225 276[2]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների, կարտոֆիլի և բանջարեղենի մշակությամբ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Գորիս համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․11․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 145» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 24-ին.