Ներքին Քարհատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ներքին Քարհատ
ադրբ.՝ Aşağı Daşkəsən
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանԴաշկեսանի շրջան
ԲԾՄ1280-1380 մ
Բնակչություն385 մարդ (2009)[1]
Ազգային կազմադրբեջանցիներ
Կրոնական կազմշիա իսլամ
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
Ներքին Քարհատ (Ադրբեջան)##
Ներքին Քարհատ (Ադրբեջան)

Ներքին Քարհատ (այժմ կոչվում է՝ Ներքին Դաշկեսան կամ Աշաղի Դաշկեսան ադրբ.՝ Aşağı Daşkəsən), գյուղ ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Գտնվում է Քարհատ քաղաքից 1 կմ արևելք՝ Արթինաջուր գետի ձախակողմյան հարավարևելահայաց ձորալանջին, ծովի մակերևույթից 1280-1380 մ բարձրության վրա[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարհատ գյուղի տարածքում պահպանված բազմաթիվ դամբարանաբլուրների պեղումներն ու ուսումնասիրությունը ցույց են տվել, որ դրանք վերաբերում են բրոնզ-երկաթ անցումային դարաշրջաններին[3]։ Քարհատը երկրամասի պատմական առավել նշանակալից անցյալ ունեցած գյուղերից է։ Նյութական մշակույթի պահպանված հուշարձանները փաստում են բնակավայրի գոյությունն առնվազն վաղ միջնադարից, սակայն գրավոր աղբյուրներում գյուղը հաճախակի սկսում է հիշատակվել միայն ԺԷ դարում, երբ Քարհատը վերածվում է գրչօջախի։ Մեզ հասած կամ հայտնի ձեռագրերը 6-ն են[2]։

Ազգատոհմերի պատմության ուսումնասիրության առումով ուշագրավ է 1839 թվականին կազմված բնակիչների հետևյալ անվանացանկը[4].

19-20-րդ դարերին վերաբերող վիճակագրական տվյալներից երևում է, որ ընդհանուր առմամբ Քարհատում արձանագրվել է բնակչության անընդմեջ աճ մինչև 1894-1895 թթ., երբ համագյուղացիների կեսից ավելին փոխադրվել ու Արթինաջուր գետի հոսանքն ի վեր՝ 4 կմ հարավ-արևմուտք հիմնել են Վերին Քարհատը։ Նոր գյուղի հիմնադրումից հետո հին գյուղը սկսեցին անվանել Ներքին Քարհատ[2]։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի անվանումը ստուգաբանվում է «քար» «հատել» (այսինքն կրտել) բառերով, ինչը նշանակում է հանքագործների (քարհատների) գյուղ[5]։

Հայտնի ներքինքարհատցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://web2.anl.az:81/read/page.php?bibid=149514&pno=45
  2. 2,0 2,1 2,2 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 268
  3. Реслер Э., Археологическия изыскания в Закавказье, "Кавказ", Тифлис, 1903, N 173, 179, c. 2
  4. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 29
  5. Կարապետյան