Ներքին Անկուզիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անկուզիք (այլ կիրառումներ)
Գյուղատեղի
Ներքին Անկուզիք
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ԻՀՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՋուղայի շրջան
Բնակչություն0 մարդ (2014)
Ազգային կազմՀայեր էին
Ժամային գոտիUTC+4
Ներքին Անկուզիք (Ադրբեջան)##
Ներքին Անկուզիք (Ադրբեջան)

Ներքին Անկուզիք, նախկինում խոշոր միջնադարյան հայաբնակ գյուղ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառում, որը այժմ վերածվել է գյուղատեղիի ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում[1]։ Տեղակայված է Անկուզաձորի ներքևի մասում, անմիջապես դեպի Երնջակ բերդն իջնող ճանապարհի աջ կողմում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն անմարդաբնակ է և ավերակ։ Այստեղ բնակվել է շուրջ 150 տուն հայ բնակչություն, որոնք տեղահան են արվել 19-րդ դարի կեսերին[2]։

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին Անկուզիքի ավերակներում դեռևս կիսակործան վիճակով կանգուն է նրա եկեղեցին։ Վերջինս գտնվում է գյուղի հյուսիսային թաղամասում և կառուցված է մշակված որձաքարերով, կրաշաղախով, իսկ 17-րդ դարի վերանորոգման ժամանակ օգտագործվել է աղյուս։ Այս հուշարձանը քառամույթ բազիլիկայի հորինվածք ունի, որի հատակագիծը բաղկացած է աբսիդից, զույգ ավանդատներից և դահլիճից։ Աբսիդը բազմանիստ հորինվածք ունի, որի հատակը դահլիճի հատակի հետ միևնույն հավասարությունն ունի։ Ըստ եկեղեցու հյուսիսային կողմում գտնվող ընդարձակ շինության ավերակների՝ կարելի է ենթադրել, որ այն եղել է սեղանատուն[2]։

Ինչպես Վերին և Միջին Անկուզիքների, այնպես էլ այս եկեղեցու անվանակոչումն անհայտ է։ Շինության շարվաքներում նկատվում են մի քանի վերանորոգումների հետևանքներ, որոնցից վերջինը վերաբերվում է 17-րդ դարին։ Ներքին Անկուզիքի հարավային կողմում, անմիջապես Վերին և Միջին գյուղերը տանող ճանապարհի ձախ կողմում գտնվում է գյուղի ընդարձակ գերեզմանատունը, ուր կան 13-18-րդ դարերի մի շարք վիմագիր խաչքարեր, հարթ, խոյաձև տապանաքարեր[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 80-82, էջեր 80-82 — 224 էջ։
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 105-106 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։