Ներսես Շահբաղլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներսես Շահբաղլյան
Ծնվել է1882
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 5, 1915(1915-09-05)
Մահվան վայրՄուշ, Թուրքիա
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունԿ. Պոլ­սի Օս­մա­նյան կայ­սե­րա­կան բժշկա­կան վար­ժա­րա­ն
Մասնագիտությունռազմական բժիշկ և վիրաբույժ
ԱշխատավայրՄու­շի զին­վո­րա­կան հի­վան­դա­նո­ց
ՊաշտոնՄուշի թաղապետ

Ներսես Շահբաղլյան (1882, Վան - 5 սեպտեմբերի, 1915, Մուշ), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1882 թվականին Վանում։ Ծնողները հավանաբար եղել են Վանի մերձակա Շահբաղի գյուղից, որտեղից էլ ծագել է ազգանունը։

Նախնական ուսումն ստացել է ծննդավայրի նախակրթարանում։ Ավարտել է Վանի համբավավոր դաստիարակ Համբարձում Երամյանի բարձրագույն վարժարանը։ 1912 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։

1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուն պես, զորակոչվել է օսմանյան բանակ և Մու­շի զինվորական հիվանդանոցում ծառայել որպես զինվորական բժիշկ-վիրաբույժ։ 1915 թվականին միաժամանակ եղել է Մուշի թաղապետը։

1915 թվականի սեպտեմբերի 5-ին, երբ արդեն ընթանում էին Մուշի հայերի տեղահանությունն ու ջար­դը, աշխատանքային ընկեր, Մուշի քաղաքապետական հայատյաց թուրք բժիշկ Ասաֆը երեկոյան մաուզերը թիկունքում բռնած այցելել է Ներսեսին և երբ վերջինս նրան դիմավորելով պատրաստվել է հյուրասիրել, Ասաֆը մաուզերով դիմահար կրակել է սանդուղքին կանգնած բժշկի կրծքին ու սպանել նրան՝ 33 տարեկանում։ Այս դեպքին ականատես է եղել Մուշի զինվորական հիվանդանոցի վերատեսուչ, ազգությամբ հավանաբար հույն բժիշկ Փեթրաքի բեյը, որը սակայն որևէ կերպ չի արձագանքել տեղի ունեցածին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Կա­րո­յե­ան Գաս­պար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէ­ո­դիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։