Ներսես Կագրամանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներսես Կագրամանով
Ծնվել էմարտի 23 (ապրիլի 5), 1910[1]
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 30, 1987(1987-11-30) (77 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունթատերագետ և լրագրող
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ[1] և Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ

Ներսես Ոսկանի Կագրամանով (Ղահրամանյան) (մարտի 23 (ապրիլի 5), 1910[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 30, 1987(1987-11-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հայ թատերագետ և լրագրող, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին ավարտել է Մոսկվայի թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1941-1945 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում, եղել է 45-րդ բանակի «Մարտական աստղ» և 89-րդ Թամանյան դիվիզիայի «Կարմիր զինվոր» թերթի խմբագիր և գրական աշխատող, խմբագրել է նաև 133-րդ Կրեմենչուկ-Զնամենսկյան դիվիզիայի թերթը։ Պարգևատրվել է «Հայրենական մեծ պատերազմի» 2-րդ աստիճանի շքանշանով և բազմաթիվ մեդալներով։ 1966 թվականից ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում ավագ գիտաշխատող է։ Գեղարվեստական նովելի միջազգային մրցույթի դափնեկիր է (Չեխոսլովակիա, 1960)։ Եղել է Երևանի ռուսական թատրոնի տնօրեն (1954-1956), հայկական հեռուստատեսության ստուդիայի տնօրեն (1956-1960)։ ԽՄԿԿ անդամ (1938

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Շրջանային թատրոնների բեմերում» (1968),
  • «Հինգ դիմանկար» (1972),
  • «Օստրովսկու դրամատուրգիան հայ բեմում» (ռուս., 1973),
  • «Ռուս դասականները հայ բեմում» (ռուս., 1976) և այլ գրքերի հեղինակ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 153