Ներհայեցողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ներհայեցողություն (ինտրոսպեկցիա), մարդու կողմից իր հոգեկան վիճակներին և մտքերի ընթացքին անմիջականորեն ուշադրությամբ հետևելու և արտացոլելու գործընթաց։ Ներհայեցողությունը ոչ միայն ուսումնասիրության ենթակա հոգեկան գործընթաց է, այլև հոգեբանական ուսումնասիրության մեթոդներից մեկը, քանի որ թույլ է տալիս ստանալ շատ կարևոր հոգեբանական փաստեր, որոնք այլ մեթոդների կիրառման դեպքում մնում են անմատչելի։

Ներհայեցողություն կատարելու ընդունակությունը օնտոգենեզում զարգանում է աստիճանաբար, կապված է ինքնագիտակցության զարգացման հետ և մեծ չափով պայմանավորում է անձի բարոյահոգեկան հասունացման հաջող ընթացքը։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  • Նալչաջյան Ա. Ա. (1984 թ.)։ Հոգեբանական բառարան, Լույս, 240 էջ։