Նեոսխոլաստիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նեոսխոլաստիկա, նորսխոլաստիկա, սխոլաստիկայի վերականգնմանը ձգտող կաթոլիկական փիլիսոփայության զանազան հոսանքների հավաքական անվանումը։ Ձևավորվել է XIX դարերի սկզբին Իտալիայում, Իսպանիայում, լայն տարածում ստացել հատկապես նեոթոմիզմի հռչակումից հետո։ Իսպանիայում (XX դարերի 2-րդ կեսին նաև Գերմանիայում) զարգացել է նաև իսպանացի փիլիսոփա, աստվածաբան Ֆ․ Սուարեսի գաղափարներից ելնող սխոլաստիկական ավանդույթը։ Ներկայումս նեոսխոլաստիկա, նեոթոմիզմի և սուարեսիզմի հետ մեկտեղ, ընդգրկում է փիլիսոփայական տարբեր դպրոցներ, որոնք փորձում են համադրել թոմիզմը իդեալիստական նորագույն հոսանքների հետ։ Նեոսխոլատիկայի նպատակն է ավելի կատարյալ միջոցներով «հաղթահարել» մատերիալիզմը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 231