Նեոկանտականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նեոկանտականություն, նորկանտականություն, սուբյեկտիվ իդեալիստական դպրոցների շարք։ Ծագել է XIX դարի 2֊-րդ կեսին, Գերմանիայում, «Ետ դեպի Կանտը» լոզունգի ներքո։ Նեոկանտական դպրոցներին բնորոշ է Ի, Կանաի փիլիսոփայական ուսմունքի մեկնաբանումը մատերիալիզմի տարրերից հրաժարման ոգով՝ գլխավորապես կապված <<ինքնին իրի>> մեկնաբանման հետ։ Առաջինը ձևավորվել է ֆիզիոլոգիական դպրոցը (Ֆ․ Լանգե)։ Օգտագործելով զգայարանների ֆիզիոլոգիայի (Ցո․ Պ․ Մյուլլեր, Հ․ Հելմհոլց) տվյալները՝ այս դպրոցի ներկայացուցիչները գիտակցության ձևերի ապրիորիությունը համարում էին ճանաչող սուբյեկտի ֆիզիոլոգիական և հոգեբանական կազմակերպման արդյունք։ Նեոկանտականության այս տարատեսակը ամբողջովին զարգացել է ֆիզիուոգիական իդեալիզմի գաղափարների հունով։ XIX դարի վերջի և XX դարի սկզբի բուրժական փիլիսոփայության զարգացմանը նպաստել են Նեոկանտականության Բադենյան և Մարբուրգյան դպրոցները։ Բադևնյան դպրոցի (Վ․ վինդելբանդ, Հ․ Ռիկերտ ևն) հետազոտություևներում կարևոր տեղ է գրավել բնության և մշակույթի մասին գիտությունների տարբերակման խնդիրը։ Զարգացվել է գիտությունները ոչ թե ըստ առարկայի, այլ ըստ մեթոդի տարբերակելու գաղափարը, բնության մասին գիտություններին հատուկ է «ընդհանրացնող» կամ «նոմոթետիկ» (օրենք սահմանող) մեթոդը, իսկ մշակույթի մասին գիտություններին՝«անհատականացնող» կամ «իդեոգրաֆիկ» (առանձնահատուկը նկարագրող) մեթոդը։ Ըստ այդմ բխեցվում էր, որ պատմական գիտությունները և բարոյական փիլիսոփայությունը չունեն ընդհանուր գիտական օրենքներ սահմանելու ունակություն։ Բադենյան դպրոցը առաջադրել է պատմական գիտությունների համար արժեք հասկացության նշանակության հարցը՝ հակադրելով այն ճշմարտությանը, իսկ պատշաճը՝ գոյություն ունեցողին։ Արժեքը դիտարկվել է իբրև գոյություն չունեցող, սակայն նշանակություն ունեցող մի բան, որպես մշտապես անհասանելի իդեալ։ Մարբուրգյան դպրոցի ներկայացուցիչները (Հ․ Կոհեն, Պ․ Նատորպ, է․ Կասիրեր են) առանձնակի ուշադրություն են դարձրել տրամաբանամաթեմատիկական և բնագիտական հասկացությունների իմացաբանության վերլուծությանը։ Հրաժարվելով «ինքնին իրը» որպես զգայությունների աղբյուր ըմբռնելուց՝ այս դպրոցը ձգտել է իմացությունը զտել զգայական բովանդակությունից և այն հանգեցնել հասկացությունների կառուցման զուտ տրամաբանական պրոցեսի։ Նրա ներկայացուցիչները ժխտել են հասարակական զարգացման օրենքների օբյեկտիվ բնույթը և պնդել, որ սոցիալական նպատակները և իդեալները պետք է ունենան բացառապես բարոյական հիմնավորում։ Ելնելով դրանից, նրանք առաջարկել են մարքսիզմը լրացնել նեոկանտականությամբ և զարգացրել են «բարոյական սոցիալիզմի» ըմբռնումը։ Մարբուրգյան դպրոցի սոցիոլոգիական գաղափարները դարձել են II Ինտերնացիոնալի մի շարք գործիչների (է․ Բեռնշտայն, Կ․ Շմիդ ևն) մարքսիզմի նեոկանտական ռևիզիայի հիմքը։ Այս գաղավւարները որոշակի ազդեցություն են ունեցել Ռուսաստանում -«լեգալ մարքսիզմի» (Պ․ Ստրուվե ևն) վրա։ Ռևիզիոնիզմի այս տարատեսակի ջախջախիչ քննադատությունը ավել են Գ․ Վ․ Պլեխանովը և Վ․ Ի․ Լենինը։ XX դարի 30-ական թվականներին նեոկանտականության ազդեցությունը նվազել է, և այն դադարել է գոյություն ունենալ որպես ինքնուրույն հոսանք։ Արժեքի նեոկանտական տեսության ազդեցությունը ներկայումս գլխավորապես նկատվում է բուրժական մարդակենտրոն փիլիսոփայության որոշ դպրոցներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png