Նենսի Դրյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Նենսի Դրյուն (անգլերեն՝ Nancy Drew) դետեկտիվ պատմվածքների, համակարգչային խաղերի և ֆիլմների հորինված հերոսուհի է։ Առաջին անգամ այս անունը հիշատակվել է 1930 թվականին Միացյալ Նահանգներում։ Հերոսուհին հայտնի է ամբողջ աշխարհում հիմնականում համակարգչային խաղերի շնորհիվ։ Նենսի Դրյուի մասին պատմող բազմաթիվ գրքեր կան գրված տարբեր հեղինակների կողմից։ 2007 թվականին նկարահանվել է Նենսի Դրյուի մասին ֆիլմ, որտեղ գլխավոր դերը խաղացել է Էմմա Ռոբերտսը։


Հերոսները[խմբագրել]

Գրքերում և համակարգչային խաղերում հանդիպող հերոսներն են՝

  • Նենսի Դրյու- տասնութամյա սիրողական դետեկտիվ, ով ապրում է Միացյալ Նահանգնեի Րիվեր Հայթս կոչվող վայրում։ Պաշտում է բացահայտել տարբեր գաղգտնիքներ։ Ապագայում ուզում է դառնալ կամ գրող կամ թերթի խմբագիր։ Օժտված է գաղտնիքեր բացահայտելու հատուկ տաղանդով։
  • Քարսոն Դրյու- Նենսիի հայրը։ Փաստաբան է։
  • Նեդ Նիկերսոն- Նենսիի ընկերը։ Համակարգչային խաղերում նա հանդես է գալիս միայն հեռախոսի միջոցով։
  • Բեսս Մարվին- Նենսիի ամենամոտ ընկերուհին։
  • Ջորջի Ֆեյն- Բեսս Մարվինի զարմուհին և Նենսիի մոտիկ ընկերուհին։
  • Ջո Հարդի- Նենսիի և Նեդ Նիկերսոնի ընկերը։ Սիրում է բացահայտել գաղտնիքներ և հաճախ իր եղբոր Ֆրենքի հետ աշխատում է տարբեր հետախուզական կազմակերպություններում։
  • Ֆրենք Հարդի- Ջո Հարդիի եղբայրը և Նենսիի և Նեդ Նիկերսոնի ընկերը։ Բացահայտում է տարբեր գաղտնիքներ։
  • Հաննա Գրուին- Դրյու ընտանիքի մոտիկ ընկերը
  • Տոգո- Նենսիի շունը
  • Սանի Ջուն- առեղծվածային կերպար, որը հանդիպում է որոշ գրքերում և համակարգչային խաղերում
  • Քեյթ Դրյու- Նենսիի մայրը, ով մահացել է դժբախտ պատահարից։


Համակարգչային խաղերը[խմբագրել]

1998 թվականից ամերիկյան Հեր Ինտերակտիվ (Her Interactive) ընկերությունը արտադրում է հետախուզական ժանրի համակարչային խաղեր, որտեղ գլխավոր հերուսուհին Նենսի Դրյուն է։ Խաղերում հանդիպում են նաև վերը նշված հերոսները, որոնք հիմնականում Նենսիի հետ շփվում են հեռախոսի միջոցով։


Խաղերի ցուցակը[խմբագրել]