Նենադ Կրստիչ
| Նենադ Կրստիչ | |
| Դիրքը | կենտրոնական |
|---|---|
| Ի ծնե տրված անունը | Նենադ Կրստիչ |
| Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 25, 1983 |
| Ծննդավայր | |
| Հասակ | 213 սմ |
| Քաշ | 109 կգ |
| Դրաֆթի տարի | 2002 / ռաունդ` 1 / ընտր.` 24-րդ |
| Դրաֆթ ակումբ | Նյու Ջերսի Նեթս |
| Կարիերայի պատմություն | |
Նենադ Կրստիչ (սերբ. կիրիլիկ` Ненад Крстић, ծնվ.` հուլիսի 25, 1983թ.), սերբ պրոֆեսիոնալ բասկետբոլիստ-կենտրոնական: Ներկա պահին հանդես է գալիս ռուսական «ԲԿՄԱ Մոսկվա» ակումբում: Կրստիչի հասակը կազմում է 213 սմ:
Աթենք 2004-ում և ԵվրոԲասկետ 2005-ում ներկայացրել է Սերբիա և Մոնտենեգրոն, իսկ երկու երկրների անջատումից հետո արդեն ներկայացրել է Սերբիան` գլխավորելով ազգային հավաքականը:
Պրոֆեսիոնալ կարիերան [խմբագրել]
Պրոֆեսիոնալ կարիերան Կրստիչը սկսել է հայրենիքում` 2001 թ.-ին պայմանագիր կնքելով «Պարտիզան» բասկետբոլային ակումբի հետ: «Պարտիզանում» խաղալու վերջին տարում` 2003-04 խաղաշրջանում, Կրստիչը Եվրոպայի առաջնության ժամանակ բերում էր միջինը 13.4 միավոր: Նույն ակումբի կազմում Կրստիչը 3 անգամ հաղթում է ազգային առաջնությունը և 1 անգամ դառնում Ռադիով Կորաչի անվան առաջնության գավաթակիր:
Սերբիայում հաջող հանդես գալուց հետո Կրստիչը մուտք է գործում NBA-ի դրաֆթ (2002 թ.), որտեղ ընտրվում է 24-րդը` «Նյու Ջերսի Նեթսի» կողմից, բայց դեռ շարունակում է 2 խաղասեզոն խաղալ «Պարտիզանի» կազմում:
NBA-ի 2004–05 խաղաշրջանում Կրստիչը բավականին հաջող է հանդես գալիս որպես լիգայի նորեկ` ունենալով տպավորիչ միջին ցուցանիշներ. 10,0 միավոր/խաղ, 5,3 անդրադարձ/խաղ և 0,84 բլոկշոտ/խաղ: Նույն տարի դառնում է All-Rookie NBA second team նորեկների ճանաչողական թիմի անդամ: Հաջող է խաղում նաև նույն տարվա փլեյոֆում:
2006–07 խաղաշրջանը էլ ավելի խոստումնալից է դառնում Կրստիչի համար, երբ այս անգամ նրա վիճակագրական ցուցանիշները բեկումնային կերպով սկսում են աճել` 16,6 միավոր, 6,6 անդրադարձ և 1,8 արդյունավետ փոխանցում: Սակայն 2006թ.-ի դեկտեմբերի 22-ին` «Լոս Անջելես Լեյքերսի» հետ խաղում Կրստիչը ցավոտ կերպով ոլորում է ձախ ոտքի ջիլը և բաց թողնում ոչ միայն ողջ խաղը, այլ նաև ողջ խաղաշրջանը: Ինչևէ, ոտքի վիրահատումն անցնում է հաջող, և նա վերադառնում է մեկնարկելու 2007–08 սեզոնը: Սեզոնը, սակայն, դառնում է հիասթափալի Կրստիչի համար. վնասվածքն իր բացասական ազդեցությունն է թողնում նրա խաղի վրա: Հետո իր անձնական բլոգում Կրստիչը դեռ կնշեր, որ հիասթափեցրել է թիմակիցներին և խոստանում է հաջորդ խաղաշրջանում ցույց տալ մինչև տխրահռչակ վնասվածքը ունեցած խաղը:
2008-ի ամռանը Կրստիչը բանակցությունների մեջ է մտնում ռուսական սուպերլիգայի «Տրիումֆ Լյուբերցի» ակումբի հետ: Ի վերջո կնքվում է երկու տարվա 2 միլիոն եվրո (զուտ եկամուտ) արժողությամբ պայմանագիր:
2008 թ.-ի դեկտեմբերի 22-ին Կրստիչը պաշտոնապես 3 տարվա պայմանագիր է կնքում NBA-ի «Օկլահոմա սիթի Թանդեր» ակումբի հետ:
2011 թ.-ի փետրվարի 14-ին Կրստիչը` Ջեֆ Գրինի և 2012թ.-ի դրաֆթի առաջին ռաունդի ընտրության իրավունքի հետ փոխանակվում է «Բոստոն Սելտիքս»` Քենդրիկ Պերկինսի և Նեյթ Ռոբինսոնի դիմաց:
2011 թ.-ի հունիսի 22-ին Կրստիչը կրկին երկու տարվա պայմանագիր է կնքում, այս անգամ արդեն ռուսական «ԲԿՄԱ Մոսկվայի» հետ, որը 2012 թ.-ի Եվրալիգայի գերեզրափակչում պարտվում է հունական «Օլիմպիակոսին»: