Նեման (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեման
լիտ.՝ Nemunas, բելառուսերեն՝ Нёман
Նեման գետ
Նեման գետ
NemunasInLithuania.png
Բնութագիր
Երկարություն 937 կմ
Ավազանի մակերես 98 200 կմ2
Ջրի ծախս 678 մ3
 · Ակունքի տեղակայում Մինսկի մարզ
Գետաբերան Բալթիկ ծով
Տեղակայում
Երկիր Բելառուս Բելառուս
Ռուսաստան Ռուսաստան
Լիտվա Լիտվա
Գետը Վիքիպահեստում

Նեման (լիտ.՝ Nemunas, բելառուսերեն՝ Нёман, գերմ.՝ Memel, լեհ.՝ Niemen), գետ Բելառուս, Ռուսաստանում և Լիտվայում։ Երկարությունը 937 կմ է, ավազանը՝ 98,2 հազար կմ2։

Սկիզբ է առնում Մինսկի բարձրությունից, 50 կմ հարավից, հոսում Նեմանի ցածրավայրով, առաջացնելով դելտա, թափվում Բալթիկ ծովի Կուրշիի ծոցը։ Բալթիական բլրաշարը հատելիս առաջացնում է սահանքներ։ Ավագանում կան բազմաթիվ մանր լճեր։ Սնումը խառն է, տարեկան միջին ծախսը՝ 678 մ3/վրկ։ Սառցակալում է դեկտեմբերին, սառցազերծվում՝ մարտին։

Գլխավոր վտակներն են Բերեզինան, Մյարկիսը, Նյարիսը, Դուբիսան, Շչարան, Շյաշուպեն և այլն։ Ջրանցքներով միանում է Դնեպրին և Վիսլային։ Կա փայտանյութի լաստառաքում։ Նեմանի վրա են Կաունասի Հէկ-ը և ջրամբարը, ափերին՝ Ստոլբցի, Մոստի, Գրոդնո, Բիրշտոնաս, Կաունաս, Յուրբարկաս և այլ քաղաքներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png