Նեկրոզային էնտերոկոլիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նեկրոզային էնտերոկոլիտը (ՆԷ) ամենալուրջ, կյանքի համար վտանգ ներկայացնող աղեստամոքսային հիվանդություններից մեկն է, և բնութագրվում է աղիների լորձաթաղանթի կամ ներծծման գործընթացը իրականացնող բջիջների տարբեր աստիճանի նեկրոզով։ Հիվանդության ամենաբարձր տարածվածությունը նկատվել է 1000գ–ից պակաս կշռով նոր ծնված երեխաների մոտ և հիվանդության տարածվածությունը նվազում է ծնվելուց հետո երեխաների զանգվածի մեծացման հետ։ ՆԷ-ի ստույգ պատճառը մնում է չբացահայտված։ Այնուամենայնիվ, բացի վաղաժամկետ ծնվելուց, այն գործոնները, ինչպիսին են արհեստական սնուցման եղանակները, կրծքով կերակրելը, աղիքային թթվածնաքաղց-աղիքային անեմիան և ախտածին միկրոֆլորայի գաղութացումը, համարվում են ՆԷ-ի ախտածնության մեջ որոշակի դեր կատարողներ։ Ենթադրվում է, որ վաղաժամկետ ծնված նորածինների մոտ պրոբիոտիկներով աղիքային վերահսկումը կարող է կանխել վարակները, կանխել ՆԷ-ն, և նվազեցնել հակաբիոտիկների օգտագործումը։

Համակարգված հոդվածների որոշակի քանակը, մետա-վերլուծությունների հետ միասին կամ առանց դրանց, ցույց են տալիս ՆԷ-ի ռիսկի և վաղաժամկետ ծնված երեխաների մահացության վրա պրոբիոտիկներով աղիքային վերահսկման ազդեցության տվյալները։ Այս մետա-վերլուծությունները (2009 թ.-ի մարտ) հիմնված են 11 ՊՎՓ-ների (2176 մասնակիցներ) վրա։ Հեղինակները եզրակացրին, որ գոյություն ունի պրոբիոտիկ ավելացումների էական օգուտներ նվազեցնելու ՆԷ-ի վտանգը և վաղաժամկետ ծնված երեխաների մահացության հիմնական պատճառների ազդեցությունները։ Հարցի մեթոդոլոգիական կողմից նայելով՝ մետա-վերլուծությունները շատ լավ են արված։ Ինչևէ, պետք է ուշադիր լինել արդյունքները սխալ չմեկնաբանելու մասին։ Այս մետա-վերլուծությունների հետ կապված գլխավոր խնդիրը, ինչպես նաև պրոբիոտիկների ոլորտի շատ այլ մետա-վերլուծություններինը, այն է, թե արդյո՞ք ճիշտ է միավորել տվյալները տարբեր միկրոօրգանիզմների համար։ Այն խիստ հայտարարությունը ի նպաստ պրոբիոտիկների օգտագործման միջոցով ՆԷ-ն կանխելու, առանց հստակորեն նշելու, թե ո՞ր պրոբիոտիկները, ինչպիսի՞ քանակով, որքա՞ն ժամանակով և այլ տեղեկությունների, կարող է վերանայվել որոշների կողմից որպես ապացույց։ Դա նաև հակառակ է վերջին առաջարկին, որը ընդունված է սննդի ԵՄԳՀՍԽ հանձնաժողովի (2010) կողմից։ Հանձնաժողովը եզրակացրեց նաև, որ ներկայումս մատչելի տվյալները չեն թույլատրում խորհուրդ տալ պրոբիոտիկների որոշակի օգտագործումը որպես սննդի լրացումներ վաղաժամկետ ծնված երեխաների համար։ Հանձնաժողովը նաև առաջարկեց, որ յուրաքանչյուր պրոբիոտիկ շտամ և պոտենցիալ համակեցություն պետք է առանձին բնութագրվի յուրաքանչյուր արտադրանքի համար։ ԵՄԳՀՍԽ-ի Սննդի Հանձնաժողովը համարում է դա պրոբիոտիկների որոշակի օգտագործմամբ ՆԷ-ն կանխելու վաղաժամ աջակցում։ Այնուամենայնիվ, նա նաև վկայում է, որ այն դեպքերում, երբ ՆԷ-ի զարգացման հավանականությունը բարձր է, կարելի է օգտագործել պրոբիոտիկներ՝ մեկական կամ համակեցությամբ, բայց միայն այն դեպքում, երբ նա լավ ուսումնասիրված է, ունի բարձր արդյունավետություն և նրա անվտանգությունը ապացուցված է։

Ամփոփելով, կարելի է ասել, որ որոշ պրոբիոտիկներ կանխում են ՆԷ-ն։ Քանի որ պրոբիոտիկների շարքերը անընդհատ մեծանում են, այդ պատճառով նախքան այդ նյութերը պրոբիոտիկ կոչելը, պետք է երկարատև քննարկումներ անցկացվեն։ Որպեսզի պրոբիոտիկները օգտագործվեն ամենօրյա կյանքում, պետք է վերահսկվի դրանց քանակությունը և օգտագործման ժամկետը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bartlett JG. Antibiotic-associated diarrhea. N Engl J Med 2002;346։334–9.
  2. Betsi GI, Papadavid E, Falagas ME. Probiotics for the treatment or prevention of atopic dermatitis։ A review of the evidence from randomized controlled trials. Am J Clin Dermatol 2008;9։93–103.
  3. Hojsak I, Abdović S, Szajewska H, Milosević M, Krznarić Z, Kolacek S. Lactobacillus GG in the prevention of nosocomial gastrointestinal and respiratory tract infections. Pediatrics 2010;125։e1171–7.
  4. Huang JS, Bousvaros A, Lee JW, et al. Efficacy of probiotic use in acute diarrhea in children։ A meta-analysis. Dig Dis Sci 2002;47։2625–34.
  5. Johnston BC, Supina AL, Ospina M, Vohra S. Probiotics for the prevention of pediatric antibiotic-associated diarrhea. Cochrane Database Syst Rev 2007 Apr 18;(2)։CD004827.
  6. Kalliomaki M, Salminen S, Arvilommi H, Kero P, Koskinen P, Isolauri E. Probiotics in primary prevention of atopic disease։ A randomized placebo-controlled trial. Lancet 2001;357։1076–9.
  7. Kopp MV, Hennemuth I, Heinzmann A, Urbanek R. Randomized, double-blind, placebo-controlled trial of probiotics for primary prevention։ No clinical effects of Lactobacillus GG supplementation. Pediatrics 2008;121։e850–6.
  8. Lee J, Seto D, Bielory L. Meta-analysis of clinical trials of probiotics for prevention and treatment of pediatric atopic dermatitis. J Allergy Clin Immunol 2008;121։116–21.
  9. Mastretta E, Longo P, Laccisaglia A, Balbo L, Russo R. Lactobacillus GG and breast feeding in the prevention of rotavirus nosocomial infection. J Pediatr Gastr Nutr 2002;35։527–31.
  10. Szajewska H, Mrukowicz J. Probiotics in the treatment and prevention of acute infectious diarrhea in infants and children։ A systematic review of published randomized, double-blind, placebo controlled trials. J Pediatr Gastroenterol Nutr 2001;33։S17–25.
  11. Szajewska H, Ruszczynski M, Radzikowski A. Probiotics in the prevention of antibiotic-associated diarrhea in children։ A meta-analysis of randomized controlled trials. J Pediatr 2006;149։367–72.