Նելլի Ռումելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նելլի Խաչիկի Ռումելյան
Ծնվել էնոյեմբերի 1, 1974 (49 տարեկան)
ԾննդավայրԷջմիածին
Ազգությունհայ
Մասնագիտությունբանաստեղծ

Նելլի Խաչիկի Ռումելյան (նոյեմբերի 1, 1974(1974-11-01), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արդի բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նելլի Ռումելյանը ծնվել է Մուսալեռան պաշտպանությանը մասնակցած հայրենադարձների ընտանիքում։ Ապրում և ստեղծագործում է Էջմիածնում։ Սովորել է Էջմիածնի Ռաֆայել Պատկանյանի անվան թիվ 9-ը դպրոցում։ Ստեղծագործում է դպրոցական տարիներից՝ չափածո, արձակ։ Տպագրվել է «17 անուն» և հայոց եղեռնի 100-ամյակին նվիրված «Անցյալը չի լռում» ժողովածուներում (համահեղինակ)։ Նելլի Ռումելյանի չափածո գործերը ներկայացված են մի շարք գրական կայքերում, էլեկտրոնային թերթերում։

Մեջբերումներ Նելլի Ռումելյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երբ կարոտդ է մանվում աշնանալաց ամպերի ճերմակ կծիկի հետ, ու հուշերն են թերթում սրտումդ պահ տված էջերը, երբ հոգիդ է երգում անձրևի ամեն կաթիլի հետ ու սերդ է պարում աշնան պաղի հետ, ապրո՜ւմ ես, ուրեմն ապրո՜ւմ...
  • Ինձ համար ժամանակի լռությունն է Հայը, Մասիսների վեհությունն ու դրախտագետերի իմաստությունն է Հայը։ Սկիզբն ու վերջն է Հայը...
  • Երանի աշնան համբերանքին, որ ամեն անգամ կորցնում ու ամեն անգամ նորովի, անբառ, անվրձին այդքան գույներ է հորինում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]