Նեգիդալներ
Նեգիդալներ (ինքնանվանումը՝ Էլկան բեյենին), ազգային փոքրաթիվ խումբ։
Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Նեգիդալները ծագմամբ էվենկներ են, որոնք միախառնվել են նիվխերի, նանայների և ուլչերի հետ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունը զբաղվում էին որսորդությամբ ու ձկնորսությամբ։ Խորհրդային տարիներին նեգիդալները միավորված էին կոլեկտիվ տնտեսություններում։
Բնակության վայր[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակվում են Ամգուն և Ամուր գետերի ափերին՝ Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկի երկրամասում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1979 թվականի տվյալներով բնակչությունը կազմել է 500 մարդ։
Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեզուն պատկանում է տունգուս-մանջուրական լեզուներին, մոտ է էվենկների լեզվին։
Դավանանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաշտոնապես համարվել են ուղղափառներ, պահպանել են ոգեպաշտական հավատալիքները, շամանականությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 213)։ |
|