Նարկոտիկ դեղանյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նարկոտիկ դեղանյութեր, նարկոզ առաջացնող դեղանյութերի խումբ, որն ընտրողաբար է ազդում կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Նախկինում այս խմբին էին դասվում նյարդային համակարգը գրգռող և ընկճող նեյրոտրոպ միջոցները, ինչպես նաև նյարդային համակարգի վրա անուղղակի ազդող բազմաթիվ դեղանյութեր։ Նարկոզի կիրառման հետ կապված նարկոտիկ դեղանյութերի խմբում հիմնական տեղ են գտել այդ նպատակով օգտագործվող դեղանյութերը, իսկ նեյրոտրոպ դեղամիջոցները բաժանվել են առանձին խմբերի՝ ցավամոքիչներ, քնաբերներ, նյարդային համակարգը հանգստացնողներ և այլն։

Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ օրգանիզմ ներմուծելու եղանակի նարկոտիկ դեղանյութերը լինում են

  • ինհալացիոն

և

  • ոչ ինհալացիոն

Ինհալացիոն նարկոտիկ դեղանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինհալացիոն նարկոտիկ դեղանյութերը ցնդող հեղուկների (պարզ եթերներ, քլորաֆորմ, եռքլորէթիլեն, ֆտորոտան, քլորէթիլ և այլն) և գազանման նյութերի (ազոտի ենթօքսիդ, ցիկլոպրոպան և այլն) ձևով են։

Ոչ ինհալացիոն նարկոտիկ դեղանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ ինհալացիոն նարկոտիկ դեղանյութեր օգտագործվում են ներերակային (հեքսենալ, նատրիումի թիոպենտալ, պրոպանիդիդ և այլն) և ուղիղաղիքային նարկոզի ժամանակ։

Կիրառումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործնական բժշկության մեջ հաճախ կիրառում են նարկոտիկ դեղանյութերի տարբեր զուգորդումներ, որոնք թուլացնում կամ լրիվ վերացնում են նարկոտիկ դեղանյութերի բացասական ազդեցությունը, լավացնում նարկոզի ընթացքը։ Բարդ վիրահատությունների ժամանակ, ֆիզիոլոգիական տարբեր ֆունկցիաների վրա նպատակադրված ներգործելու համար, նախատեսվում է նարկոտիկ դեղանյութերի համակցված օգտագործումը այլ խմբի (մկանային ռելաքսանտներ, հակահիստամինային, խոլինո- և ադրենոլիտիկ պատրաստուկներ, նեյրոլեպտիկներ, տրանկվիլիզատորներ և այլն) դեղամիջոց ների հետ։ Մշակված է նոր ուղղություն՝ նեյրոլեպտանալգեզիան՝ ցավազրկումը նեյրոլեպտիկ և ցավը հանգստացնող դեղանյութերով, առանց նարկոտիկ դեղանյութերօգտագործելու։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 206