Նարինե Կռոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նարինե Կռոյան (Նարինե Կառլոսի Կռոյան, ծնվ. հունիսի 18, 1961 թ. Կիրովական), հայ արձակագիր, ՀԳՄ անդամ։ Ծնվել է ՀՍՍՀ Կիրովական քաղաքում։ 1978թ. գերազանցությամբ ավարտել է Կիրովականի Վահան Տերյանի (թիվ 5) միջնակարգ դպրոցը՝ զուգահեռաբար ավարտելով նաև Շարա Տալյանի անվան (թիվ 2) երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը։ 1985թ. ավարտել է Մոսկվայի պետական կառավարման ինստիտուտը՝ ստանալով կառավարման կազմակերպման գծով ճարտարագետ-տնտեսագետի որակավորում։ Աշխատել է Վանաձորի պետական մանկավարժական և Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտներում («Վանաձոր» մասնաճյուղ), այժմ դասավանդում է Լոռու տարածաշրջանային պետական քոլեջում։ ՀԳՄ անդամ է 2012 թվականից։

Հրատարակած գրքերը[խմբագրել]

  • Հեքիաթներ փոքր մեծերի և մեծ փոքրերի համար (հեքիաթներ), Վանաձոր, ՍԻՄ տպագրատուն, 2010։
  • Ճարճատուկի ծաղիկը (պատմվածքներ, վիպակներ), Վանաձոր, ՍԻՄ տպագրատուն, 2011։
  • Շների համաստեղությունը Երևան, Անտարես, 2012։

Ստեղծագործությունները անթոլոգիաներում[խմբագրել]

  • Հայաստան, բարության փորձաքար, Վանաձոր, արմինֆո հրատ.,1999, «Երկրաշարժ էր..», «Ուստա Փիսոի հավատը»։
  • Գրական Լոռի, Երևան, Նշանակ հրատ., 2006, «Ծառը»։
  • Սիրո ձեր ժամանակը, Վանաձոր, ՍԻՄ տտագրատուն, 2009, «Մելանխոլիա»։
  • 19 պատմվածք, Երևան, Անտարես հրատ., 2011, «Ճամբար»։
  • Հայ արդի պատմվածք /ընտրանի/, Երևան, Էդիթ պրինտ հրատ., 2011, «Հավերժության գերիները»։
  • 16 պատմվածք, Երևան, Անտարես հրատ., 2012, «Կազիմիրի էֆեկտը»։
  • Կայարան, Երևան, Էդիթ Պրինտ հրատ., 2013, «Անքնություն»։

Ստեղծագործությունները մամուլում[խմբագրել]

  • Գարուն, 9-10, 2006
  • Գարուն, 9-10, 2007
  • Նարցիս, 6, 2008
  • Նարցիս, 5, 2009
  • Նարցիս, 1, 2011
  • Նարցիս, 4, 2012
  • Երկունք՝ ՀԳՄ ԼՄ բաժանմունքի պարբերաթերթ
  • Վանաձորյան խճանկար շաբաթաթերթ
  • Գրական թերթ, 2012, 2013

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել]

  • 1998 - Վանաձորի մարզպետարանի մշակույթի բաժնի կողմից մրցանակ «Հայաստան, բարության փորձաքար» գրական ստեղծագործությունների մրցույթում՝ նվիրված երկրաշարժի զոհերի հիշատակին։
  • 2001 - Վանաձորի մարզպետարանի մշակույթի բաժնի կողմից մրցանակ՝ նվիրված Հայաստանում քրիստոնեության, որպես պետական կրոնի ընդունման 1700-ամյակին։
  • 2011 - Անտարես հրատարակչության «Արձակ 2011» պատմվածքի մրցույթի եզրափակչի վկայական։
  • 2011 - Օրանժ Արմենիա ընկերության և «Հայ գրքի կենտրոն» ՀԿ կազմակերպած «Օրանժ գրքի մրցանակ 2011» գրական մրցույթում հաղթող է ճանաչվել «Լավագույն վեպ» անվանակարգում։
  • 2012 - ՀՀ մարզերում «Նարցիս» հանդեսի 2011-2012թթ. հայտարարված մրցույթի մրցանակ
  • 2012 - Անտարես հրատարակչության «Արձակ 2012» պատմվածքի մրցույթի եզրափակչի վկայական։
  • 2013 - Անտարես հրատարակչության «Արձակ 2013» պատմվածքի մրցույթի դիպլոմ
  • 2013 - <Գրողուցավ> կայքի կողմից սահմանված <Գայանե Բաբայանի անվան ամենամյա մրցանակ>
  • 2013 - Օրանժ Արմենիա ընկերության և «Հայ գրքի կենտրոն» ՀԿ կազմակերպած «Օրանժ գրքի մրցանակ 2013» գրական մրցույթում հաղթող է ճանաչվել «Լավագույն պատմվածք անվանակարգում։

Արտաքին հղումներ, աղբյուրներ[խմբագրել]