Նարեկ Մինասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նարեկ Մինասյան
Ի ծնեՆարեկ Բորիկի Մինասյան
Ծնվել էնոյեմբերի 23, 1990 (33 տարեկան)
ԾննդավայրԿապան
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ՀայրԲորիկ Մինասյան

Նարեկ Բորիկի Մինասյան (1990, նոյեմբերի 23, Կապան), հայ նկարիչ։

Նկարիչ Բորիկ Մինասյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարեկ Մինասյանը ծնվել է 1990 թվականին, Կապանում։ Սովորել է Կապանի արվեստի դպրոցում, Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 2008 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա, 2012 թվականին՝ պետական ակադեմիայի մագիստրատուրան[1]։ Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Աշխատանքները գտնվում են Անգլիայի, Մոսկվայի, Երևանի, Սանկտ-Պետերբուրգի, Մագդեբուրգի մասնավոր հավաքածուներում[2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սրճարան»
  • «Մեղեդի»
  • «Ընտանիք»
  • «Խուստուփ լեռան խորհուրդը»
  • «Խաղաղ օր»

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ակադեմիա պատկերասրահ, 2010 թ.
  • Մակի գրասենյակ, 2011 թ.
  • Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահ, 2012 թ.
  • Հայաստանի նկարիչների միություն, 2012 թ.
  • Երևանի քաղաքապետարան, 2012 թ.
  • «Աշուն-2013» Կապանի նկարիչների խմբակային ցուցահանդես, 2013 թ.
  • Կապանի մշակութային պալատ, 2014 թ.
  • Կալենց թանգարան, 2016 թ.
  • Գյումրիի ստիլ պատկերասրահ, 2016 թ.
  • Վանաձորի կերպարվեստի թանգարան, 2016 թ.
  • Վանաձորի կերպարվեստի թանգարան, 2017 թ.[3]
  • Հայ-ճապոնական միջազգային ցուցահանդես՝ նվիրված Էրեբունի-Երևան 2799- ամյակին, Հայաստանի նկարիչների միություն

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի անվան մրցանակ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նարեկ Մինասյան, Դիպլոմային աշխատանք». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
  2. Սյունաց երկիր, «Լույսի ճանապարհ», 30/06/2014, № 16 (326).
  3. ««Կենսահաստատման ԵՐԿԻՐ»-ը - TheHayer». thearmenians.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]