Նատալյա Ուժվի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալյա Ուժվի
ուկրաիներեն՝ Наталія Михайлівна Ужвій
Ծնվել էօգոստոսի 27 (սեպտեմբերի 8), 1898
ԾննդավայրԼյուբոմլ (քաղաք, Ուկրաինա), Q11825652?, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 22, 1986(1986-07-22)[1] (87 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մեդալ «Կիևի 1500-ամյակի առթիվ»
Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ 2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ 2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ և Շևչենկոյի անվան Ուկրայինայի ազգային մրցանակ

Նատալյա Միխայլովնա Ուժվի (ուկրաիներեն՝ Наталія Михайлівна Ужвій, օգոստոսի 27 (սեպտեմբերի 8), 1898, Լյուբոմլ (քաղաք, Ուկրաինա), Q11825652?, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 22, 1986(1986-07-22)[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1944), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1973), Ստալինյան մրցանակի եռակի դափնեկիր (1946, 1949, 1951

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Ուկրաինական թատերական ընկերության նախագահը (1954 թվականից)։ ԽՍՀՄ պետական մրցանակակիր (1946, 1949, 1951), պարգևատրվել է Լենինի 4 և 4 այլ շքանշաններով։

1922 թվականից եղել է Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան Առաջին պետական դրամատիկական (Կիև), 1925 թվականից՝ «Դրեժդրամա» (Օդեսա), 1926 թվականից՝ «Բերեզիլ» (Խարկով), 1936 թվականից՝ Ի. Ֆրանկոյի անվան ուկրաինական դրամատիկական (Կիև) թատրոնների դերասանուհի։ Նրա բեմական կերպարներն առանձնանում են բանաստեղծական ոգեշնչվածությամբ, խոր զգացմունքներով և գաղափարներով։

Լավագույն դերերից են՝ Աննա (Ֆրանկոյի «Գողացված երջանկություն»), Կրուչինինա, Տուգինա (Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ», «Վերջին զոհը»), Ռանևսկայա (Անտոն Չեխովի «Բալենու այգին»), Բեատրիչե (Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկ»), Նատալյա Կովշիկ (Կոռնեյչուկի «Կալինովայա ռոշչա»)։

1926 թվականից նկարահանվել է կինոյում. դերերից են՝ Եվդոկիա («Վիբորգյան կողմ», 1939), Օլյոնա Կոստյուկ («Ծիածան», 1944)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. ՀՍՀ, հատոր 12, էջ 204։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Ուժվի» հոդվածին։