Նավասարդ (տարեգիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նավասարդ (այլ կիրառումներ)
Նավասարդ
Տեսակհանդես
Ժանրգրական, գեղարվեստական տարեգիրք
ԽմբագիրԴանիել Վարուժան, Հ․ Սիրունի
Հրատարակման վայրԿոստանդնուպոլիս
Հրատարակման տարեթիվ1914

«Նավասարդ», գրական, գեղարվեստական տարեգիրք։ Լույս է տեսել Կոստանդնուպոլիսում, 1914 թվականին։ Խմբագիրներ՝ Դանիել Վարուժան, Հ․ Սիրունի։ Աշխատակցել են ժամանակի ականավոր հայ գրողները, արվեստաբանները, բանասերները։ Ունեցել է գրականության, արվեստի, բանասիրության բաժիններ։ Տպագրվել է նաև օտար դասական հեղինակների (Մ․ Մետեռլինկ, Օ․ Ուայլդ, Ա․ Միցկհիչ և ուրիշներ) գործեր։ Արժեքավոր են Կոմիտասի «Լոռու գութաներգը Վարդաբլուր գյուղի ոճով» և Օ․ Սեումյանի «Հայ թատրոնի վերածնունդի համար» հոդվածները։ «Նավասարդ»-ի էջերում տեղ են գտել նկարչական արվեստի նմուշների վերատպություններ, ունեցել է ճոխ ձևավորում։ 2-րդ գրքի շարվածքը ոչնչացվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 190