Նավասարդ (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նավասարդ (պարբերական)ից)
Նավասարդ

«Նավասարդ», գրականության և արվեստի պարբերական։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1923–1926թվականներին Բուխարեստում։ Խմբագիր՝ Հակոբ Սիրունի։ Տպագրել է Երվանդ Օտյանի «Ընկեր Բ Փանջունի տարագրութեան մէջ» երգիծավեպը, Դանիել Վարուժանի «Հորդորներ սկսնակներուն» գործը, Մկրտիչ Պոտուրյանի «Մարտիրոս Ղրիմեցու տաղերը» ուսումնասիրությունը, խմբագրի հուշերը՝ Դանիել Վարուժանի մասին։

Աշխատակցել են Հակոբ Օշականը, Մաթեոս Զարիֆյանը, Վազգեն Շուշանյանը, Լևոն Զավեն Սյուրմելյանը, Լևոն Էսաճանյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։