Նավամբարձիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նավամբարձիչ Բելգիայում

Նավամբարձիչ, նավերը մեկ մակարդակից մյուսը տեղափոխելու համար ծառայող ամբարձիչ կառույց։ Տարբերում են տրանսպորտային նավամբարձիչներ (ներքին ջրային ուղիներում ջրի մակարդակի անկումը հաղթահարելու համար) և նավամբարձիչ կառույցներ (նավաշինական և նավանորոգման ձեռնարկություններում նավերի բարձրացման և իջեցմաև համար)։ Տրանսպորտային նավամբարձիչներում (թեք և ուղղաձիգ) նավը տեղափոխվում է ռելսերով շարժվող խցիկի օգնությամբ, որը լցված է ջրով և ունի մուտքի ու ելքի փակաղակներ։ Թեք նավամբարձիչները լինում են երկայնական և լայնական՝ կախված շարժման ուղղության նկատմամբ նավի դիրքից։ Ուղղաձիգ նավամբարձիչները, ըստ աշխատանքի սկզբունքի, լինում են մեխանիկական, պլունժերային և լողանավոր։ Նավամբարձիչ կառույցներից առավել տարածված են էլինգները (նավերի կառուցման կամ նորոգման համար սարքավորված կառույց) և սահահարթակները (ևավերը ջրի վրա իջեցնելու և ջրից բարձրացնելու համար)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 188