Նառվայի ջրամբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Նառվայի ջրամբար

Նառվայի ՀԷԿ-ը
Ամենաբարձր կետը 24—25[1] մ
Երկարություն 20 կմ
Ծավալը 33.2 կմ³
Սկիզբ առնող գետերը Նառվա
##Նառվայի ջրամբար (Էստոնիա)
Red pog.svg
##Նառվայի ջրամբար (Ռուսաստան)
Red pog.svg

Նառվայի ջրամբար (էստ.՝ Narva veehoidla, ռուս.՝ Нарвское водохранилище), լճային տիպի ջրամբար Նառվա գետի ստորին հոսքում։ Տեղակայված է Էստոնիայի (Իդա-Վիրումաա նահանգ) և Ռուսաստանի (Լենինգրադի մարզ) պետական սահմանում։

Կառուցվել է ԽՍՀՄ տարիներին՝ 1955-1956 թվականներին։ Ջրամբարի պատվարի երկարությունը կազմում է 206 մետր։ Ջրամբարից ջուր է տրամադրվում հիդրոհանգույցի մաս կազմող Նառվայի ՀԷԿ-ին (125 ՄՎտ հզորությամբ), որը գտնվում է ռուսական մասում, ինչպես նաև հովացման ջուր է բաց թողնվում Էստոնիայի «Նառվա» էլեկտրակայանների համար։

Ջրամբարի մակերեսը կազմում է 191 կմ2, որից 40 կմ2-ն պատկանում է Էստոնիային, և մոտ 150 կմ2-ը՝ Ռուսաստանին։ Ջրամբարի ընդհանուր ծավալը կազմում է 0, 365 կմ3 (365 մլն մ3), որից օգտակար ծավալը՝ 91 մլն մ3։ Կառուցման համար օգտագործումից հանվել է 4030 հա մշակահող և հեռացվել 742 շինություն։ Ջրհավաք ավազանը կազմում է 55848 կմ2։

Ջրամբարի թասի ձախափնյա (արևմտյան) հատվածը գտնվում է Էստոնիայի տարածքում։

Ծանոթագրություններ[խմբագրել]