Նաուրուի օրհներգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նաուրուի պետական օրհներգը, «Nauru Bwiema» երգն է («Նաուրու, մեր հայրենիք»)։ Խոսքերի հեղինակը Մարգարետ Հենդրին է (Margaret Hendrie), իսկ երաժշտության հեղինակը Լոուրենս Հենրի Հիքսը (Laurence Henry Hicks)։ Օրհներգը հաստատվել է 1968 թ-ին։

Nauru Bwiema
Տեքստը Նաուրու լեզվով Հայերեն թարգմանությունը
Nauru bwiema, ngabena ma auwe. Նաուրու, մեր հայրենիք, մենք սիրում ենք քեզ։
Ma dedaro bwe dogum, mo otata bet egom. Մենք աղոթում ենք քեզ համար, և փառաբանում ենք քո անունը։
Atsin ngago bwien okor ama bagadugu, Հին ժամանակներից դու մեր նախնիների տունն ես,
Epoa ngabuna ri nan orre bet imur. Եվ կլինես ապագա եկողների համար։
Ama memag ma nan epodan eredu won engiden, Մենք բոլորս հավաքվում ենք, որ պատվենք քո դրոշը,
Miyan aema ngeiyin ouge, Եվ մենք ուրախանում ենք՝ ասելով։
Nauru eko dogin! «Նաուրուն ամեն ինչից բարձր է»։