Նաում Պերկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաում Պերկին
բելառուս․՝ Навум Перкін
Ծնվել էփետրվարի 2 (15), 1912
Տուրով, Mozyrsky Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 2, 1976(1976-10-02) (64 տարեկան)
Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Բելառուսի Ժողովրդական Հանրապետություն,  Խորհրդային Ռուսաստան,  Socialist Soviet Republic of Byelorussia,  Բելառուսական ԽՍՀ և  ԽՍՀՄ
Ազգությունբելառուս
Մասնագիտությունգրականագետ, գրող, գրական քննադատ և գրականագետ
Հաստատություն(ներ)Բելառուսական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Յանկա Կուպալայի անվան գրականության ինստիտուտ
Գործունեության ոլորտգրականագիտություն[1] և գրաքննադատություն[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերՄինսկի Մ. Գորկու անվան մանկավարժական ինստիտուտ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինբելառուսերեն[1] և ռուսերեն[1][2]
Եղել է գիտական ղեկավարԱդամ Մալդիս
Հայտնի աշակերտներԱդամ Մալդիս
Ինչով է հայտնի«Ես դարձա պարտիզան» (1979)
«Տղան քաղաքից» (1981)
ՊարգևներԲելառուսական ԽՍՀ Յակուբ Կոլասի անվան պետական մրցանակ (1980)
Կարմիր Աստղի շքանշան (3 մայիսի, 1945)
«Հայրենական պատերազմի պարտիզանին» I աստիճանի մեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ

Նաում Սոլոմոնովիչ Պերկին (բելառուս․՝ Навум Саламонавіч Перкін, փետրվարի 2 (15), 1912, Տուրով, Mozyrsky Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 2, 1976(1976-10-02), Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս խորհրդային գրականագետ, գրաքննադատ, արձակագիր։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1965)։ Բելառուսական ԽՍՀ Յակուբ Կոլասի անվան պետական մրցանակի դափնեկիր (1980)։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1954)։ Կոմունիստական կուսակցության անդամ 1945 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաում Պերկինը ծնվել է 1912 թվականի փետրվարի 2-ին (փետրվարի 15) Տուրովում (ներկայում՝ Գոմելի մարզ, Բելառուս) արհեստավորի ընտանիքում։ 1928 թվականին ընդունվել է Գոմելի մանկավարժական տեխնիկում, 1929-1931 թթ. որպես ուսուցիչ աշխատել է Գոմելշչինայի տարրական դպրոցներում։ Ավարտել է Մինսկի Մ. Գորկու անվան մանկավարժական ինստիտուտի գրականության ֆակուլտետը (1936) և նույն ինստիտուտի ասպիրանտուրան (1941)։

Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին։ 1941 թվականից եղել է ռազմաճակատում, 1942 թվականից՝ Բրյանշչինում եղել է պարտիզանների շարքում, իսկ 1944 թվականին նորից վերադարձել է ռազմաճակատ։

1946 թվականից եղել է Բելառուսական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Յանկա Կուպալայի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող, իսկ 1963-1976 թթ. նույն ինստիտուտում աշխատել է որպես բաժնի վարիչ[3]։

Նաում Պերկինը մահացել է 1976 թվականի հոկտեմբերի 2-ին Մինսկում։

Նաում Պերկովի անվամբ է կոչվում նրա ծննդավայր Տուրովի փողոցներից մեկը։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականին Բելառուսական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Յանկա Կուպալայի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Творчасць Аркадзя Куляшова» թեմայով։ Ուսումնասիրել է Պյոտր Բրովկայի, Պյոտր Գլեբկայի, Արկադի Կուլեշովի ստեղծագործությունը։ Հանդիսանում է «Խորհրդային շրջանի բելառուսական գրականության պատմություն» (հ. 1, 1964), «Սովետական բազմազգ մշակույթի պատմություն» (հ. 1-2 (գիրք 1), 1970-1971), «Беларуская савецкая літаратура : Падручнік для X класа» (1968), «Беларуская савецкая літаратура : Дапаможнік для ІХ—Х классы» (Յուլիան Պշիրկովի հետ համատեղ, 1959-1973) աշխատութոյւնների համահեղինակներից մեկը։

Նաում Պերկինը հայտնի է «Ես դարձա պարտիզան» (1979) և «Տղան քաղաքից» (1981) ինքնակենսագրական վեպերով։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաում Պերկինի գրաքննադատական հոդվածները սկսել են տպագրվել 1946 թվականին։ Գրել է ռուսերեն ու բելառուսերեն։

  • Перкін, Н. С. Аркадзь Куляшоў։ Паэтычная творчасць / Н. С. Перкін. — Мінск։ Выдавецтва АН БССР, 1951. — 202 с.
  • Перкін, Н. С. Творчество Петруся Бровки / Н. С. Перкін. — Мінск։ Выдавецтва АН БССР, 1952. — 144 с.
  • Перкін, Н. С. Пятро Глебка / Н. С. Перкін. — Мінск։ Выдавецтва АН БССР, 1955. — 35 с.
  • Перкін, Н. С. Шляхі развіцця беларускай савецкай літаратуры 20-30 гг.։ Праблемы сацыялістычнага рэалізму / Н. С. Перкін. — Мінск։ Выдавецтва АН БССР, 1960. — 396 с.
  • Перкин, Н. С. В семье братских литератур / Н. С. Перкин. — Москва։ Наука и техника, 1967. — 187 с.
  • Перкін, Н. С. Нацыянальнае і інтэрнацыянальнае ў літаратуры։ Вопыт тэарэтычнага даследавання / Н. С. Перкін. — Мінск։ Навука і тэхніка, 1971. — 199 с.
  • Перкин, Н. С. Человек в советском романе։ некоторые аспекты проблемы / Н. С. Перкин. — Москва։ Наука и техника, 1975. — 301 с.
  • Перкін, Н. С. Адзінства і ўзаемаўзбагачэнне։ Пытанні ўзаемасувязей савецкай літаратуры / Н. С. Перкін, Э. М. Мартынава, М. Тычына. — Мінск։ Навука і тэхніка, 1980. — 288 с.
  • Перкін, Н. С. Абсягі думкі։ Літаратурна-крытычныя артыкулы / Н. С. Перкін. — Мінск։ Мастацкая літаратура, 1980. — 288 с.

Մրցանակներ ու պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր Աստղի շքանշան (3 մայիսի, 1945)
  • «Հայրենական պատերազմի պարտիզանին» I աստիճանի մեդալ
  • Բելառուսական ԽՍՀ Յակուբ Կոլասի անվան պետական մրցանակ (1980) — «Բելառուսական մինչհոկտեմբերյան գրականության պատմություն» ու «Խորհրդային շրջանի բելառուսական գրականության պատմություն» ուսումնասիրությունների ստեղծմանը մասնակցության համար։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Навум Перкін // Энцыклапедыя лiтаратуры i матстацтва Беларусi в 5-ти томах. Т. 4. — Мінск։ БелЭН імя П. Броўкі. — С. 258.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. CONOR.Sl
  3. Навум Перкін // Беларускія пісьменнікі (1917—1990) : Даведнік / Склад. А. К. Гардзіцкі; нав. рэд. А. Л. Верабей. — Мн.: Мастацкая літаратура, 1994. — С. 430—431.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]