Նան Հուա տաճար
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նան Հուա տաճար (南華寺, Nanhua Si), Հարավաֆրիկյան Հանրապետության Բրոնքհորսթսփրուիթ քաղաքի Քուլթուրա Փարք (Cultura Park) կոչված արվարձանում գտնվող Աֆրիկայի խոշորագույն բուդդիստական տաճարը և վարժարանը: Նան Հուա տաճարը Ֆո Գուան Շան միաբանության աֆրիկյան կենտրոնն է, որը զբաղեցնում է ավելի քան 2.4 կմ² տարածք: Ֆո Գուան Շանը հիմնադրել է 1967 թվականին Սուրբ Վարպետ Սին Յունը որպես մահայանայի չինական բուդդիստական վանական միաբանություն: Թաիվանում գտնվուղ մայ տաճարի նման Նան Հուա տաճարը պատկանում է բուդդայակնության Լինցզի Իսյուանի և Մաքուր Երկիր դպրոցներին: