Նայիմ Ֆրաշերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆրաշերի
Նայիմ Ֆրաշերի
Naim Frashëri
Ծնվել էմայիսի 25, 1846(1846-05-25)[1][2]
ԾննդավայրՖրաշեր, Ioannina Eyalet, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 20, 1900(1900-10-20)[1][2] (54 տարեկան)
Վախճանի վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն[3]
ԳերեզմանՖրաշեր
Գրական անունD. Keto
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, թարգմանիչ, լրագրող, քաղաքական գործիչ և պատմաբան
Լեզուհունարեն, ալբաներեն, պարսկերեն և թուրքերեն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունTeqe of Frashër? և Զոսիմայա դպրոց
Ստեղծագործական շրջան1881-1923
Ժանրերքնարերգություն
Գրական շարժումներՌոմանտիզմ, սուֆիական գրականություն
Ուշագրավ աշխատանքներ«Սկանբերգի պատմություն» և «Կերբելա»
ԱզգականներMidhat Frashëri? և Ali Sami Yen?
Изображение автографа
 Naim Frashëri Վիքիպահեստում

Նայիմ Ֆրաշերի (ալբ․՝ Naim Frashëri, մայիսի 25, 1846(1846-05-25)[1][2], Ֆրաշեր, Ioannina Eyalet, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 20, 1900(1900-10-20)[1][2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[3]), ալբանացի բանաստեղծ ու արձակագիր, ալբանական վերածննդի վաստակավոր գործիչ։ Ճանաչված է որպես Ալբանիայի ժողովրդական բանաստեղծ[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նայիմ Ֆրաշերին ծնվել է Ալբանիայի հարավում գտնվող Ֆրաշերի գյուղում։ Տասը տարեկանից նա գրում էր բանաստեղծություններ։ 1865 թվականին ընտանիքով տեղափոխվում է Յանինա, որտեղ ընդունվում է հունական ուսումնարան։ Այնտեղ դասավանդումն իրականացվում էր ֆրանսիական լուսավորական գաղափարներով[5]։ Այստեղ նա սովորում է նաև գրել պարսկերեն բանաստեղծություններ (առաջին անգամ հրատարակվել են Ստամբուլում՝ 1885 թվականին)։ Ուսումնարանում նա սովորում է հունարեն, ֆրանսերեն, իտալերեն[6]։ Հայրենիք վերադարձել է եղբոր՝ Աբդուլ Ֆրաշերիի հետ, մասնակցել է Պրիզրենի լիգայի պատերազմում, Օսմանյան կառավարության օժանդակությամբ ստեղծված ալբանական ժողովրդական կազմակերպության կազմում։ Վերջինս հետագայում հակամարտության մեջ է մտնում Ստամբուլի իշխանությունների հետ։ Այն ավարտվում է կազմակերպության սատարողների ձերբակալությամբ։

1882 թվականին Նայիմ Ֆրաշերին լքում է Ալբանիան և հեռանում Թուրքիա, որտեղ Օսմանյան կայսրության կառավարության անդամություն է ստանում։ Սակայն նա չի դադարում աշխուժորեն մասնակցել ալբան ժողովրդի հասարարակական-քաղաքական և մշակութային կյանքին։

Ֆրաշերին հրատարակում է գրքեր, սակայն դրանցում որպես հեղինակ նշվում է կեղծանվամբ[6]։ Նայիմ Ֆրաշերին գրել է հունարեն հայրենասիրական բանաստեղծություն՝ «Ալբանների իրական ցանկությունը», մասնակցություն է ունեցել ալբանական ազգային դպրոցների բացմանը։ Հեղինակել է դասագրքեր, այբբենարաններ, ընթերցանության ձեռնարկներ[7], թարգմանել Հոմերոսի «Իլիականը»[8], Ժան դը Լաֆոնտենի առակները, գրել է հոդվածներ դիդակտիկայի և իսլամական պրակտիկայի մասին։

1898 թվականին հրատարակվում են Նայիմ Ֆրաշերիի ամենահայտնի բանաստեղծությունները՝ «Սկանբերգի պատմություն» և «Կերբելա»։ ԽՍՀՄ տարիներին բազմացվել և տարածվել են դրանց ռուսերեն թարգմանությունները՝ Էմիլիա Ալեքսանդրովայի, Դավիդ Սամոյլովի և Տատյանա Սկորիկովայի կողմից[9]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նայիմ Ֆրաշերին գրել է քսաներկու մեծ աշխատություններ՝ թուրքերեն, հունարեն, ալբաներեն, պարսկերեն լեզուներով։ Առաջին շրջանի հայրենասիրական բանաստեղծությունների վրա զգալի ազդեցություն է թողել պարսից, ինչպես նաև՝ ֆրանսիական գրականությունը։ Մինչդեռ իր ամբողջ ստեղծագործական ճանապարհը զուգակցվում էր սուֆիական պանթեիզմով, որը հաստատում էր Աստծո գոյությունը, աստվածային եղեկությունն ու ներկայությունը կենդանի ու անկենդան բնության մեջ։

  • Kavâid-i farisiyye dar tarz-i nevîn (հայ. Պարսկերենի քերականություն), Ստամբուլ, 1871
  • Ihtiraat ve kessfiyyat (հայ. Изобретения и открытия), Ստամբուլ, 1881
  • Fusuli erbea (հայ. Տարվա եղանակներ), Ստամբուլ, 1884
  • Tahayyülat (հայ. Հույսեր), Ստամբուլ, 1884
  • Bagëti e Bujqësi (հայ. Նախիրներ և հացահատիկ), Բուխարեստ, 1886
  • E këndimit çunavet (հայ. Տղաների ընթերցանության ցանկ), Բուխարեստ, 1886
  • Istori e përgjithshme për mësonjëtoret të para (հայ. Առաջին կուրսի ընդհանուր պատմություն), Բուխարեստ, 1886
  • Vjersha për mësonjëtoret të para (հայ. Առաջին պոեզիա), Բուխարեստ, 1886
  • Dituritë për mësonjëtoret të para (հայ. Առաջին կուրսի ընդհանուր գիտելիքներ), Բուխարեստ, 1886
  • O alithis pothos ton Skypetaron (հայ. Ալբանների իրական ցանկություն), Բուխարեստ, 1886
  • Luletë e Verësë (հայ. Ամռան գույներ), Բուխարեստ, 1890
  • Mësime (հայ. Պարապմունքներ), Բուխարեստ, 1894
  • Parajsa dhe fjala fluturake (հայ. Դրախտ և թռչող աշխարհ), Բուխարեստ, 1894
  • Gjithësia (հայ. Տիեզերք), Բուխարեստ, 1895
  • Fletore e bektashinjët (հայ. Բեքթաշի գրառումներ), Բուխարեստ, 1895
  • O eros (հայ. Սեր), Ստամբուլ, 1895
  • Iliadh' e Omirit (հայ. Հոմերոսի Իլիական), Բուխարեստ, 1896
  • Istori e Skënderbeut (հայ. Սկանդերբեգի պատմություն), Բուխարեստ, 1898
  • Qerbelaja (հայ. Կերբելա), Բուխարեստ, 1898
  • Istori e Shqipërisë (հայ. Ալբանիայի պատմություն), Սոֆիա, 1899
  • Shqipëria (հայ. Ալբանիա), Սոֆիա, 1902

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. 3,0 3,1 3,2 Фрашери Наим // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. «Who popular». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.
  5. Նայիմ Ֆրաշերի, կենսագրություն(ռուսերեն)
  6. 6,0 6,1 Նայիմ Ֆրաշերի, կենսագրություն Արխիվացված 2012-02-02 Wayback Machine (անգլերեն)
  7. Европейская поэзия девятнадцатого века; Библиотека Всемирной Литературы, серия вторая, том 85. — М։ Художественная литература, 1977. — 928 с.
  8. studymode.com - Naim Frasheri
  9. «Московская Городская Организация Союза Писателей России». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Европейская поэзия девятнадцатого века; Библиотека Всемирной Литературы, серия вторая, том 85. — Москва։ Художественная литература, 1977. — С. 928.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]