Նահապետը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նահապետը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվիպակ
ՀեղինակՀրաչյա Քոչար
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1964

«Նահապետը», Հրաչյա Քոչարի՝ 1964 թվականին գրված վիպակը, որի համար հեղինակն արժանացել է ՀԽՍՀ պետական առաջին մրցանակի[1]։ Վիպակի հիման վրա 1977 թվականին նկարահանվել է համանուն ֆիլմը[2][3]։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց Մեծ Եղեռնի տարիներին արտամետցի Նահապետի աչքի առաջ թուրքերն սպանում են նրա տղաներին ու կնոջը, տանում աղջիկներին։ Նահապետին ազատ են արձակում, քանզի թուրքերի ղեկավարը բազմիցս հյուրընկալվել էր Նահապետի տանը։ Նահապետը այլ գաղթականների հետ հասնում է Արևելյան Հայաստան, բնակություն հաստատում հայկական մի գյուղի ծայրին գտնվող լքված հոլիկում։

Հետագայում Նահապետին այցի է գալիս նրա քրոջ ընտանիքը։ Քրոջ ամուսնու օգնությամբ Նահապետը նոր տուն է կառուցում, որի շուրջը շուտով այգի է տնկում։ Նահապետն ամուսնանում է այրի Նուբարի հետ, երկվորյակ երեխաներ են ունենում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]