Նախազգուշացնող նշաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նախազգուշացնող նշանների հավաքածու

Նախազգուշացնող նշաններ, երթևեկության նշաններ, որոնք երթևեկության մասնակիցներին (վարորդներ, հետիոտներ) տեղեկացնում են ճանապարհի այն վտանգավոր տեղամասին մոտենալու մասին, որով երթևեկելիս (տեղաշարժվելիս) անհրաժեշտ է ձեռնարկել իրադրությանը համապատասխան միջոցներ։[1][2]

Նախազգուշացնող նշանները տարբեր երկրներում տարբեր տեսք ունեն։ Հայաստանում օգտագործվող նախազգուշացնող նշաններն ունեն հավասարակողմ եռանկյունու ձև, սպիտակ գույնի են և շուրջ բոլորն ըդնգծված են կարմիր գույնով։ Եռանկյան մի գագաթը միշտ վերև է ուղղված։[3]

Նշանների ցանկ[խմբագրել]

Ստորև բերված աղյուսակում ներկայացված են Հայաստանում գործող նախազգուշացնող նշանները։

Նշանի համար Պատկեր Նկարագրում
1.1 UK traffic sign 770.svg «Երկաթուղային գծանց` ուղեփակոցով».
1.2 Italian traffic signs - passaggio a livello senza barriere.svg «Երկաթուղային գծանց` առանց ուղեփակոցի».
1.3.1 1.3.1 Russian road sign.svg «Միագիծ երկաթուղի», ուղեփակոցով չկահավորված երկաթուղային գծանցի նշում` մեկ ուղիով.
1.3.2 1.3.2 Russian road sign.svg «Բազմագիծ երկաթուղի», ուղեփակոցով չկահավորված երկաթուղային գծանցի նշում՝ երկու և ավելի ուղիներով.
1.4.1 1.4.4 (Road sing).png «Մոտեցում երկաթուղային գծանցին». լրացուցիչ նախազգուշացում բնակավայրերից դուրս երկաթուղային գծանցին մոտենալու մասին.
1.4.2 1.4.5 (Road sign).png «Մոտեցում երկաթուղային գծանցին». լրացուցիչ նախազգուշացում բնակավայրերից դուրս երկաթուղային գծանցին մոտենալու մասին.
1.4.3 1.4.6 (Road sign).png «Մոտեցում երկաթուղային գծանցին». լրացուցիչ նախազգուշացում բնակավայրերից դուրս երկաթուղային գծանցին մոտենալու մասին.
1.4.4 1.4.1 Russian road sign.svg «Մոտեցում երկաթուղային գծանցին». լրացուցիչ նախազգուշացում բնակավայրերից դուրս երկաթուղային գծանցին մոտենալու մասին.
1.4.5 1.4.2 Kazakhstan road sign.png «Մոտեցում երկաթուղային գծանցին». լրացուցիչ նախազգուշացում բնակավայրերից դուրս երկաթուղային գծանցին մոտենալու մասին.
1.4.6 1.4.3 (Road sign).png «Մոտեցում երկաթուղային գծանցին». լրացուցիչ նախազգուշացում բնակավայրերից դուրս երկաթուղային գծանցին մոտենալու մասին.
1.5 1.5 Russian road sign.svg «Հատում տրամվայի գծի հետ».
1.6 1.6 Russian road sign.svg «Հավասարազոր ճանապարհների հատում».
1.7 1.7 Russian road sign.svg «Հատում շրջանաձև երթևեկության հետ».
1.8 1.8 Russian road sign.svg «Լուսացուցային կարգավորում». խաչմերուկ, հետիոտնային անցում կամ ճանապարհի տեղամաս, որտեղ երթևեկությունը կարգավորվում է լուսացույցով.
1.9 1.9 Russian road sign.svg «Բացվող կամուրջ». բացվող կամուրջ կամ լաստանավային անցում.
1.10 1.10 Russian road sign.svg «Ելք դեպի առափ». առափ կամ ափ դուրս գալու տեղ.
1.11.1 1.11.1 Russian road sign.svg «Վտանգավոր շրջադարձ». փոքր շառավղով կամ սահմանափակ տեսադաշտով ճանապարհի կորացում դեպի աջ.
1.11.2 1.11.2 Russian road sign.svg «Վտանգավոր շրջադարձ». փոքր շառավղով կամ սահմանափակ տեսադաշտով ճանապարհի կորացում դեպի ձախ.
1.12.1 1.12.1 Russian road sign.svg «Վտանգավոր շրջադարձեր». վտանգավոր շրջադարձերով ճանապարհի հատված` առաջին շրջադարձը դեպի աջ
1.12.2 1.12.2 Russian road sign.svg «Վտանգավոր շրջադարձեր». վտանգավոր շրջադարձերով ճանապարհի հատված` առաջին շրջադարձը դեպի ձախ
1.13 1.13 Russian road sign.svg «Կտրուկ վայրէջք».
1.14 1.14 Russian road sign.svg «Կտրուկ վերելք».
1.15 1.15 Russian road sign.svg «Սայթաքուն ճանապարհ». առավել սայթաքուն երթևեկելի մասով ճանապարհի հատված.
1.16 1.16 Russian road sign.svg «Անհարթ ճանապարհ». երթևեկելի մասի անհարթություններով ճանապարհի հատված (ալիքավորություն, խանդակներ, կամուրջների հետ ոչ սահուն լծորդումներ և այլն).
1.17 1.17 Russian road sign.svg «Արհեստական անհարթություն». արագությունը հարկադրաբար իջեցնելու համար արհեստական անհարթությամբ (անհարթություններով) ճանապարհի հատված.
1.18 1.18 Russian road sign.svg «Խճի արտանետում». ճանապարհի հատված, որտեղ տրանսպորտային միջոցների անիվների տակից հնարավոր է խճի, քարակտորների և այլնի արտանետում.
1.19 1.19 Russian road sign.svg «Վտանգավոր կողնակ». ճանապարհի հատված, որտեղ կողնակ դուրս գալը վտանգավոր է.
1.20.1 1.20.1 Russian road sign.svg «Ճանապարհի նեղացում երկու կողմից».
1.20.2 1.20.2 Russian road sign.svg «Ճանապարհի նեղացում աջից».
1.20.3 1.20.3 Russian road sign.svg «Ճանապարհի նեղացում ձախից».
1.21 1.21 Russian road sign.svg «Երկկողմ երթևեկություն». ճանապարհի (երթևեկելի մասի) հանդիպակաց երթևեկությամբ հատվածի սկիզբ.
1.22 1.22 Russian road sign.svg «Հետիոտնային անցում».
1.23 1.23 Russian road sign.svg «Երեխաներ». մանկական հիմնարկների (դպրոցներ, մանկապարտեզներ և այլն) մոտով անցնող ճանապարհի հատված, որի երթևեկելի մասում հնարավոր է երեխաների հայտնվելը.
1.24 1.24 Russian road sign.svg «Հատում հեծանվային արահետի հետ».
1.25 1.23 USSR road sign.svg «Ճանապարհային աշխատանքներ».
1.26 1.26 Russian road sign.svg «Անասունների քշում».
1.27 1.27 Russian road sign.svg «Վայրի կենդանիներ».
1.28 1.28 Russian road sign.svg «Քարերի անկում». ճանապարհի հատված, որտեղ հնարավոր են փլուզումներ, սողանք, քարերի անկում.
1.29 1.29 Russian road sign.svg «Կողային քամի».
1.30 1.30 Russian road sign.svg «Ցածրաթռիչք ինքնաթիռներ».
1.31 1.31 Russian road sign.svg «Թունել». թունել, որտեղ բացակայում է արհեստական լուսավորությունը, կամ թունել, որի ճակատամուտքի տեսանելիությունը սահմանափակ է.
1.32 1.32 Russian road sign.svg «Խցանում». ճանապարհի հատված, որտեղ առաջացել է խցանում.
1.33 1.33 Russian road sign.svg «Այլ վտանգներ». ճանապարհի հատված, որտեղ առկա են թվարկված նախազգուշացնող նշաններով չնախատեսված վտանգներ.
1.34.1 1.34.1 A Russian road sign.svg
1.34.1 B Russian road sign.svg
1.34.1 C Russian road sign.svg
«Շրջադարձի ուղղություն». սահմանափակ տեսանելիությամբ ճանապարհի փոքր շառավղով կորացման վրա երթևեկության ուղղություն. ճանապարհի նորոգվող հատվածի շրջանցման ուղղություն.
1.34.2 1.34.2 A Russian road sign.svg
1.34.2-b.png
1.34.2-c.png
«Շրջադարձի ուղղություն». սահմանափակ տեսանելիությամբ ճանապարհի փոքր շառավղով կորացման վրա երթևեկության ուղղություն. ճանապարհի նորոգվող հատվածի շրջանցման ուղղություն.
1.34.3 1.34.3 A Russian road sign.svg
1.34.3 B Russian road sign.svg
«Շրջադարձի ուղղություն». T-աձև խաչմերուկում կամ ճանապարհի ճյուղավորման վրա երթևեկության ուղղություններ. ճանապարհի նորոգվող հատվածի շրջանցման ուղղություններ.

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]