Նաթանիել Հոթոռն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նաթանիել Հոթոռն (1804 - 1864), ամերիկացի գրող։

1853—1857 թվականներին ԱՄՆ-ի հյուպատոսը Մեծ Բրիտանիայում։ 1841 թվականին մասնակցել Է Բրուքֆարմ ֆուրիեական կոմունային։ Ֆուրիեիզմից իր հիասթափության պատմությունը շարադրել է «Բլայթդեյլ» (1852 թվականին) վեպում։ Ամերիկյան նովելի դասականներից է, «Տին պատմություններ» (1837 և 1842 թվականներ), «Տին դաստակերտի լեգենդները» (1846 թվական), երեխաների համար գրված պատմվածքների ու հեքիաթների ժողովածուներ։ Գրել է նաև «Ալ տառը» (1850 թվականին), «Շատ պատուհաններով տունը» (1851 թվականին) վեպերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png