Նազար Գորոյանց
Նազար Գորոյանց | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1902 |
Նազար Գորոյանց (անհայտ, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1902), հայ մանկավարժ։
Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը։ 1870-ականների վերջերից աշխատակցել է պոլսահայ մամուլին։ Առանձին գրքով 1880-ին լույս է տեսել նրա «Դաստիարակություն հայոց» աշխատությունը։ Գրել է «Պարսկահայք» ուսումնասիրությունը, որը 1901-ին արժանացել է Իզմիրյան մրցանակի[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 252.