Նազարեթ Նազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նազարեթ Նազարյան
Ծնվել էհունվարի 7, 1957(1957-01-07) (67 տարեկան)
Հովիտ, Ախուրյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունճարտարագետ և մաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիա, ՀԱՊՀ և ՀԱՊՀ
Ալմա մատերՀԱՊՀ (1957)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1996) և պրոֆեսոր (2003)

Նազարեթ Հայկազի Նազարյան (հունվարի 7, 1957(1957-01-07), Հովիտ, Ախուրյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ճարտարագետ-մաթեմատիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1996), պրոֆեսոր (2003

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1979-1982 թվականներին, 1987-1994 թվականներին աշխատել է ԵՊԻ-ում։ 1994 թվականից ՌԴ բնական ԳԱ Էկոտեղեկագիտական հիմնախնդիրների ինստիտուտի (Մոսկվա) փոխտնօրենն է, 2003 թվականից՝ Գիտության, կրթության և հասարակության զարգացման համաշխարհային համալսարանի սենատոր։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացրել է բարդ համակարգերի էկոտեղեկագիտական տեսությունը և դրա հիման վրա առաջարկել երկրաֆիզիկական մոնիտորինգի համակարգերի կառուցման խնդիրների լուծման նոր մոտեցում՝ շրջակա միջավայրի ցանկացած ենթահամակարգ դիտարկելով որպես բնության տարր։ Առաջարկել է հեռավոր ռադիոչափական չափումների տվյալների վերականգման դիֆերենցիալ ապրոքսիմացիայի ալգորիթմը[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. Модели и алгоритмы для обработки данных гидрофизического эксперимента