Յուրի Վարդանյան (ֆիզիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յուրի Վարդանյան (այլ կիրառումներ)
Յուրի Վարդանյան
Ծնվել էօգոստոսի 20, 1936(1936-08-20)
Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 23, 2019(2019-10-23)[1] (83 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Պաշտոն(ներ)Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն

Յուրի Լազարի Վարդանյան (օգոստոսի 20, 1936(1936-08-20), Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 23, 2019(2019-10-23)[1][2]), հայ խորհրդային ֆիզիկոս-տեսաբան։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1974)։ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2010)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1959)։ 1965 թվականից աշխատել է նույն համալսարանում․ 1974-1983 թվականներին՝ միջուկային ֆիզիկայի ամբիոնի, 1983 թվականից՝ ալիքային պրոցեսների տեսության և ֆիզիկայի ամբիոնի վարիչ[4]։

1960-1965 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ Կենտրոնական ԳՀ ֆիզիկատեխնիկական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, այնուհետև ավագ գիտաշխատող։ 1965-1973 թվականներին՝ ԵՊՀ-ի տեսական ֆիզիկայի ամբիոնի ավագ դասախոս, դոցենտ, 1973-1974 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, իսկ 1975-2017 թվականներին՝ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան[5]։

2019 թվականի հուլիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» գործով Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել էր 1,6 միլիոն եվրո գումար հատուցել Վարդանյանին՝ Երևանի Կենտրոնում նրան սեփականազրկելու հայցով[2][6]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են միջուկային նյութի տեսությանը և դրա աստղաֆիզիկական կիրառություններին։ Կարևոր արդյունքներ է ստացել գերխիտ այլասերված նյութի վիճակի հավասարման, սպիտակ թզուկների և բարիոնային աստղերի հավասարակշռության և կայունության, բաբախումների, անհամասեռ պտույտի, սառեցման, գրավիտացիոն ճառագայթման հարցերի վերաբերյալ[4]։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ «Աշխատանքային արիության համար» մեդալ (1970)[3]
  • ՀԽՍՀ ԳԽ պատվոգիր (1980)[3]
  • ՀՀ «Անանիա Շիրակացու» մեդալ (1999)[3]
  • ՀՀ վարչապետի հուշամեդալ (2009)[3]
  • «Դրաստամատ Կանայան» պաշտպանության նախարարության մեդալ (2009)[3]
  • ԵՊՀ Ոսկե մեդալներ (2007, 2010)[3]
  • ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2014)[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.lragir.am/2019/10/23/487328/
  2. 2,0 2,1 «Lragir.am». Մահացել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր Յուրի Վարդանյանը. 23.10.2019. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 23.10.2019-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
  4. 4,0 4,1 Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 11 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1985, էջ 321 — 720 էջ։
  5. LLC, Helix Consulting. «Մահացել է պրոֆեսոր Յուրի Վարդանյանը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
  6. «ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել. փոխհատուցման գումարը 1 մլն 608 հազար եվրո է». Hetq.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Վարդանյան (ֆիզիկոս)» հոդվածին։