Յուրի Շուքուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Հայկի Շուքուրյան
Ծնվել է1940, նոյեմբերի 5, Երևան
Երևան
Բնակության վայր(եր)Հայաստան Հայաստան
Ազգությունհայ
ՄասնագիտությունԻնֆորմատիկա և հաշվողական տեխնիկա
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ
Գործունեության ոլորտautomation?
Ալմա մատերԵրևանի պոլիտեխնիկական ինստիտուտ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Ինչով է հայտնիԱվտոմատների տեսություն և կիրառություններ, հաշվարկների մոդելներ, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, ԷՀՄ ավտոմատացված նախագծման համակարգեր
Պարգևներ

Յուրի Հայկի Շուքուրյան (նոյեմբերի 5, 1940(1940-11-05)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), տեխնիկական գիտությունների դոկտոր (1982), պրոֆեսոր (1987), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1990)։ ՀՀ ԳԱԱ փոխնախագահ (1995-2005, 2006 թվականներից), ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ (1994)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1971-1980 թվականներին Երևանի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի էլեկտրոնային հաշվողական մեքենաների նախագծման ավտոմատացման բաժնի, 1980-1986 թվականներին՝ «Նաիրի» ընտանիքի և միասնական համակարգի էլեկտրոնային հաշվողական մեքենաների մաթեմատիկայի ապահովման բաժանմունքի վարիչ, 1986-2006 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ և Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն, 1995 թվականից՝ նաև ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, 1995-2002 թվականներին և 2005 թվականին, միաժամանակ՝ ֆիզմաթ և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիական քարտուղար։

Հետազոտությունների բնագավառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոմատների տեսություն և կիրառություններ, հաշվարկների մոդելներ, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, ԷՀՄ ավտոմատացված նախագծման համակարգեր։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գիտական հաշվարկներ և մեծ տվյալներ.- Երևան։ Գիտություն, 2017 ;
  • Математические вопросы автоматизации проектирования ЭВМ].- Ереван: Изд-во АН АрмССР, 1977.- 144 с. ;
  • Математические вопросы кибернетики и вычислительной техники].- Ереван: Гитутюн, 2006[4] ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://am.hayazg.info/index.php?curid=13400
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մարտի 31-ին.
  3. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  4. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ շտեմարան- Յուրի Շուքուրյան». Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]