Յուրի Մկրտումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Յուրի Մկրտումյան
Ծնվել էհունվարի 1, 1939(1939-01-01)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 14, 2005(2005-11-14) (66 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ
Մասնագիտությունհրապարակախոս
ԱշխատավայրՀնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևանի պետական համալսարան և ՀՀ ԱԳՆ
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱնդամությունԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե

Յուրի Իսրայելի Մկրտումյան (հունվարի 1, 1939(1939-01-01), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 14, 2005(2005-11-14), Երևան, Հայաստան), հայ անվանի ազգագրագետ, դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին ոսկե մեդալով ավարտել է Թբիլիսիի 56-րդ միջնակարգ դպրոցը, 1957-1962 թվականներին սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը՝ պատմաբան-ազգագրագետի որակավորմամբ[1][2]։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1962-1963 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտում որպես ավագ լաբորանտ, 1963-1971 թվականներին եղել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1971-1989 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի ավագ դասախոս, ապա դոցենտ, 1989-1994 թվականներին՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի հիմնադիր վարիչ, 1997-2005 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, 1997-2004 թվականներին՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ։

Դիվանագիտական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատմական գիտությունների թեկնածու։
  • Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, 1998։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վախճանվել է 2005 թվականի նոյեմբերի 12-ին Երևանում, երկարատև և ծանր հիվանդությունից հետո։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. www.raen.am http://www.raen.am/manpo/members/m15.html. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. «Биография Юрий Мкртумян». www.peoples.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
  3. «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ». www.despan.am. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
Հայաստանի դեսպան Ռուսաստանի Դաշնությունում
Յուրի Մկրտումյան

1994-1997
Հաջորդող
Գագիկ Շահբազյան