Յուրի Մարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Մարյան
Ծնվել էհուլիսի 9, 1924(1924-07-09)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էապրիլի 15, 1976(1976-04-15) (51 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունլրագրող, խմբագիր և արձակագիր
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ

Յուրի Մարյան (Յուրի Մարտինի Կարապետյան, հուլիսի 9, 1924(1924-07-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 15, 1976(1976-04-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, լրագրող, կինոսցենարիստ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1962 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1947 թվականից

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում։ 1941 թվականին ավարտել է Երևանի Վ. Մայակովսկու անվան ռուսական միջնակարգ դպրոցը։ 1941-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1946 թվականին սովորել է Երևանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժնում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1938 թվականից։ Աշխատել է որպես բանվոր, փականագործ, ավտովարորդ։ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետ աշխատել է «Կոմունիստ» (ռուսերեն) թերթի խմբագրությունում։ Եղել է համամիութենական ռադիոյի թղթակիցը Հայաստանում, «Կոմսոմոլսկայա պրավդա» (Մոսկվա) թերթի պատասխանատու քարտուղարի տեղակալը, այդ թերթի սեփական թղթակիցը Հայաստանում, «Լիտերատուրնայա գազետա» և «Սովետսկայա կուլտուրա» թերթերի սեփական թղթակիցը, Հայհիդրոշինի «Հիդրոշինարար» բազմատպաքանակ թերթի խմբագիրը։ 1969 թվականից, որոշ ընդմիջումներով, աշխատել է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում որպես պատասխանատու քարտուղար։

Նրա սցենարով նկարահանվել են մի շարք փաստագրական կինոնկարներ։

Մահացել է Երևանում[1]։

Յուրի Մարյանի երկերի մատենագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ես, պատանի պիոներս, Երևան, Հայպետհրատ, 1952, 104 էջ։
  • Հանդիպումներ եթերում (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1959, 224 էջ։
  • Մեր Նազանին (Հայկական ՍՍՀ Շահումյանի շրջանի Շահումյանի անվան կոլտնտեսության նախագահ, սոցիալիստական աշխատանքի հերոս Նազանի Գալստյանի մասին), Երևան, Հայպետհրատ, 1960, 51 էջ։
  • Հրազդանը երեկ, այսօր և վաղը, Երևան, Հայպետհրատ, 1962, 68 էջ։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Бакунц Аксель. Альпийская фиалка: Сборник рассказов: Пер. с арм.- Ереван: Айастан, 1975.- 254 с.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 368.